Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրջիև համույթը մասնակցել է Գերմանիայի Ռուդոլշտատ երաժշտական փառատոնին

Հուլիս 31,2014 13:56

Գուրջիևի անվան ժող. Նվագարանների համույթը հուլիսին հերթական անգամ մեծ հաջողություններով վերադարձավ Գերմանիայից, որտեղ մասնակցեց Ռուդոլշտատ փառատոնին: Վերջինս ժողովրդական երաժշտության Եվրոպայի ամենահայտնի փառատոններից է:

Տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին լսելու են գալիս ավելի քան 80 000 մարդ, իսկ մասնակից խմբերի թիվը գերազանցում է 100-ը:

Գուրջիևի ժողնվագարանների համույթի մասնակցության շնորհիվ Ռուդոլշտատ քաղաքում բարձրացվել է նաև Հայաստանի դրոշը, իսկ համերգները անցել են լեփ-լեցուն սրահներում:

Գուրջիև համույթի ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել, ինչի շնորհիվ հարյուր խմբերից ընտրվել է Բավարիան ռադիոյի կողմից հեռարձակվելու համար:
Համույթի հաջողությունները, սակայն, ավելի վաղ են սկսվել:

Հունիսին համույթը, «Հերես» կազմակերպության հետ համագործակցելով, ելույթ էր ունեցել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի «Կոնգրեսհաուզ»-ում և Շավհաուզենի քաղաքապետարանում:

Իսկ դեռևս մայիս ամսին խմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենեանը, դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը և դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը համերգներով հանդես եկան Ավստրալիայի Սիդնեյ և Քեմբերա քաղաքներում՝ ներկայացնելով Գուրջիևի և Կոմիտասի ստեղծագործությունները:

Նույն ժամանակաշրջանում նրանք նաև Սիդնեյի կոնսերվատորիայում ուսանողների հետ վարպետության դասեր են անցկացրել՝ ներկայացնելով և տարածելով Կոմիտասի երաժշտությունը, նաև Քենբերայի հանրահայտ «Ալբերտ հոլլ» սրահում հնչեցրել են Կոմիտասի երաժշտությունը, այնուհետև համույթը ելույթ է ունեցել Լիսբոնի Գյուլբեկյան կենտրոնի սրահում՝ լինելով առաջին խումբը Հայաստանից, որ ելույթ է ունենում այս սրահում:

Այս պահին համույթը շարունակում է իր աշխատանքները, և առաջիկայում հայ երաժիշտները կմասնակցեն մեկ այլ երաժշտական ծրագրի՝ շարունակելով ներկայացնել հայկական երաժշտությունը միջազգային բեմերում:

Գուրջիև երաժշտական համույթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031