Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի տատը ցույց էր անում Ալիեւի դեմ եւ Սերժ Սարգսյանին ասում. «Սիրում եմ քեզ, կյանք, որովհետեւ լավն ես» (Տեսանյութ) 

Հուլիս 31,2014 13:54

Այսօր կառավարության շենքի առջեւ ամենաակտիվ ցուցարարը ՀՀԿ-ի տատիկն էր: Նա Ղարաբաղում լավ ծառայության համար ստացած իր թոռան շնորհակալագիրը ձեռքին այս անգամ ցույց էր անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ եւ վստահեցնում, որ նա Սերժ Սարգսյանի «եղունգը չարժի»:

HHK-tat-01

 

HHK_tat_-03

ՀՀԿ-ի տատիկի թեման ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցումն էր հայկական սահման: Նա, նայելով կառավարության շենքին, բղավում էր՝ «Թուրքե’ր, ավարտեք ձեր անիմաստ կրակոցները: Ես ձեզ լավ եմ ճանաչում: Ես եղել եմ Բաքվում, եղել եմ կոմանդիրովկա՝ ձեր ռայոններում: Ես լավ եմ ճանաչում, թե ով եք դուք: Ամո՛թ ձեզ, Ղարաբաղը մե՛րն է, հայ ազգի ձեռքն է: Թուրքահայե՛ր, լավ լսեք, եթե Ռամիլ Սաֆարովը քնած մարդուն կացինով սպանեց, եւ Ադրբեջանի նախագահը նրան տվեց հերոսի կոչում, արդյո՞ք կարելի է նման մարդու հետ նորից ապրել: Չհասկացող մարդ ես դու»:

ՀՀԿ-ի տատին բարկացրել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը. «Նիկոլ Փաշինյանը ԱԺ դահլիճում ասում ա՝ Սեյրան Օհանյան, գիտես, որ դու մարտունակ բանակ չունես: Թուրքե՛ր, եկեք, մենք բանակ չունե՞նք: Ո՛չ: Մենք հզոր բանակ ունենք: Եթե խոսելու նյութ չունեն, թող գան ես գրեմ տամ, իրենք գնան խոսեն: Դոգովորիլի՞ս»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ չե՞ք ուզում Ալիեւի հասցեին այդ խոսքերը ոչ թե մեր կառավարության մոտ կանգնել ասել, այլ հենց Ալիեւին ասել, գնաք Բաքու: Նա պատասխանեց. «Այո՛: Ես նախագահ ունեմ, որ աշխարհը չունի, փառք ու պատիվ Սերժ Ազատի Սարգսյանին: Սիրում եմ ես քեզ, կյա՛նք, որովհետեւ լավն ես, Ղարաբաղի դիրքերում ես կռվել, հայրենասեր ես: Այստեղ կառավարության շենքը վերակենդանացման բաժին չէ: Մարդիկ թող ուղեղները աշխատացնեն, հերիք է արդեն»:
Մեր հարցին՝ միայն Սերժ Սարգսյանի՞ն եք սիրում՝ նա պատասխանեց. «Բոլորին եմ սիրում, իրա բոլոր աշխատակազմը: Որովհետեւ քաղաքակիրթ մարդիկ են, որովհետեւ լավն են բոլորը»:

ՀՀԿ-ի տատիկը ցիտում էր ՀՀ նախկին երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերը. «Հզոր Հայաստանի բանաձեւը միայն հայրենապաշտն է: Իհարկե, դրանք Անդրանիկ Մարգարյանի խոսքերն են, որը վաղաժամ հեռացավ կյանքից եւ հասարակությանը թողեց հրեշտակի տեսքով մի զավակ՝ Տարոն Մարգարյան՝ Երեւանի քաղաքապետ: Արժանի է գովեստի: Շնորհակալություն, սիրելի՛ նախագահ, որ այդպիսի քաղաքակիրթ աշխատակազմով եք շրջապատվել»:

Հետո ՀՀԿ-ի տատն անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ «Կովերը տվել էինք, որ կթեի՞ր ուտեիր, թե՞ տվել էինք, որ մորթեիր ուտեիր: Երկիրը լաաավ քանդեցին, իսկ այժմ հանդես են գալիս շապիկը փոխած: Մեր նախագահն այնպիսի գաղափար ունի, որ նա կողքից օգնության ոչ մի կարիք չի զգում»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    ՀՀկ-ական տատը արժանի է զբաղեցնել առաջին տիկինի տեղը, թեպետ տարբերությունը մեծ չէ, բայց միանգամայն արժանավայել գովերգում է իր ասպետին։

  2. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Հհկ-ին հազիվ էլ էդ պառավը հավանի` իրար արժանի են…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031