Լուգանսկում սպանել են Ուկրաինայի Լուգանսկ մարզի ադրբեջանցիների կոնգրեսի փոխնախագահ Թելման Սադի օղլի Ջաֆարովին, հայտնում է «ԱՊԱ»-ն՝ պնդելով, որ սպանողները ռուսամետ անջատականներն են:
Կոնգրեսի նախագահ Ռասիմ Ուգուրլուևը փոխանցել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Կամենկա գյուղի մոտակայքում: Ջաֆարովի դիակը մնացել է անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքում, այն վերցնել դեռ չի հաջողվել:
Ջաֆարովից զատ, հրազենային վնասվածքներ են ստացել երեք ադրբեջանցիներ՝ Մախիրը, Նուրլանը և Էլմանը: Նրանք անհայտ կորած են համարվում: Փոխանցվում է, որ նրանց վրա են կրակել, երբ նրանք զբաղված էին անասնապահական աշխատանքներով:
Օրերս Ուկրաինայում սպանվել էր նաև Գերագույն Ռադայի ադրբեջանցի նախկին պատգամավոր, Կրեմենչուգի քաղաքապետ Օլեգ Բաբաևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ