Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը՝ ուկրաինական-հայկական զուգահեռների մասին

Հուլիս 31,2014 12:38

Ուկրաինական իրադարձութիւնների հետ Հայաստանեան զուգահեռներ փնտրելուց աւելի կարեւոր է դրանցից ճիշտ եզրակացութիւններ անելը։ Ես իմ ամբողջ կեանքում փորձել եմ առաջնորդուել ոչ թէ իրավիճակներով, այլ սկզբունքներով։ Կարող ես լինել պատեհապաշտ՝ իրավիճակապաշտ կամ ճշմարտապաշտ։

Ուկրաինական նախադէպն ուշագրաւ է նրանով, որ գալիս է հաստատելու ճշմարտապաշտ լինելու օգտակար եւ հեռանկարային լինելը։ Այսինքն՝ կարող ես այսօր հաղթել պատահապաշտօրէն եւ իրականում պարտուած լինել, եւ հակառակը՝ պարտուած թուալ ճշմարտապաշտութեամբ, սակայն իրականում յաղթանակած լինել։ Շատ վտանգաւոր է կիսատ-պռատութիւնը, որը դրսեւորումն է կեղծապատեհապաշտութեան։ Ցաւօք սրտի մեզանում հաճախ կիրառուող մոտեցումն է։ Օրինակ՝ եւ-երից մէկը բացառում է միւս եւ-ին, նրա նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, բերկրաթմբիրից դուրս չեկած Հայաստանի պատասխանատուները դեռ եւ-եւ-ից են խօսում։
Առարկայական զուգահեռներ՝

ա) Ուկրաինայի թշնամիները որպէս վերջին գործոն օգտագործում են (այն էլ զանգուածաբար) իրենց հաւատարիմ կամ անհաւատարիմ զինեալների։ Նոյնը նրանք պատրաստւում են անել Հայաստանի նկատամամբ իրենց զենքով զինուած անհաւատարիմ սակայն սեփական շահերն ունեցող զինեալների օգնութեամբ։ (Մերկապարանոց չլինելու համար յիշենք, որ 730 միլիոն բնակչութիււն ունեցող ԵՄ երկրներին Ռուսաստանը վերջին տարում վաճառել է 3 միլիարդի զենք, իսկ 100 անգամ պակաս բնակչութիւն ունեցող Ադրբեջանին, որ պատերազմով է սպառնում Հայաստանին՝ 4 մլրդ դոլարի զենք ու զինամթերք)։

բ) արտաքին կողմնորոշման հարցում Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը ձախողուեց եւ հեռացաւ։ Սերժ Սարգսեանը ձախողուել է՝ պէտք է հեռանայ (եւ որքան շուտ այդքան լաւ նաեւ իր համար)։ Մենք պաշտոնական Յայտարարութիւն ենք ընդունել եւ բարեկամական ուղերձ փոխանցել այդպիսի յորդորով։ Առայժմ չունենք պատասխան։ Միւս բոլոր կարեւոր եւ շատ կարեւոր խնդիրներն այս հարցի համեմատութեամբ մանրուք են՝ յետեւանք։ Եւս մի քանի օր կսպասենք հրաժարական յորդորի արձագանքին, եւ կը կտարենք մեր յաջորդ քայլը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031