Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտում միտումնավոր խոշտանգում են հայ բարերարին. «Հայոց աշխարհ»

Հուլիս 31,2014 12:11

Այն, որ Ռուսաստանում չինովնիկների, հատկապես ուժային ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար խիստ վերացական հասկացություններ են «մարդու իրավունք» ասվածը եւ մարդ արարածն էլ՝ վերադիր, նորություն չէ: Եվ հայ մեծահարուստ, բարերար, 65-ամյա Լեւոն Հայրապետյանի հանդեպ Ռուսաստանի իրավապահ ու քննչական, դատական մարմինների կողմից դրսեւորվող անմարդկային վերաբերմունքը մի լրացուցիչ անգամ հաստատում է դա:

Իսկ այդ վերաբերմունքը դժվար է բնորոշել այլ կերպ, քան միտումնավոր խոշտանգում: Մարդուն, որը փաստորեն հիվանդ է, ոչ միայն պարզապես պահում են անազատության մեջ, այլեւ այնպիսի պայմաններում, որ առողջ անձնավորությունը մի կերպ կդիմանա, էլ ուր մնաց` հիվանդ, տարիքն առած մեր հայրենակիցը:

Համենայն դեպս նման մտորումների տեղիք են տալիս թե՛ մինչ այս դրսեւորված ընդհանուր վերաբերմունքը, թե՛ երեկ տեղի ունեցածը: Ըստ տարածված տեղեկատվության, «Մատրոսսկայա տիշինա» բանտում կալանավորված Լեւոն Հայրապետյանը երեկ ուշագնաց է եղել: Դժվարությամբ նրան ուշքի են բերել «ավանդական» տարբերակով՝ անուշադրի սպիրտի օգնությամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի օրենսդրության համաձայն, սահմանված է որոշակի հիվանդությունների ցանկ, որոնց առկայության դեպքում նախաքննության ժամանակ մեղադրվող անձի նկատմամբ չի կարելի, որպես խափանման միջոց, կիրառել կալանք: Պարզ ասած, չի կարելի կալանավորել: Այսինքն՝ եթե ռուսական իրավապահ մարմիններն առաջնորդվեն Ռուսաստանի գործող օրենքներով, Լեւոն Հայրապետյանը պետք է բանտում չլիներ կամ առնվազն «տնային կալանքի» տակ լիներ:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031