Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 14 միլիոն դրամ՝ միայն հուլիսի գործուղումների համար

Հուլիս 31,2014 11:54

ՀՀ արտաքին գործերի նախարարի ու նախարարության որոշ աշխատակիցների շրջագայությունների համար հարկատուները բավականին մեծ գումարներ են վճարում:

Մեկ անձից կատարվող գնումներից տեղեկանում ենք, որ հուլիսին պետբյուջեից նախարարության 4 աշխատակցի համար Երեւան-Փարիզ-Բեռլին-Վիեննա-Երեւան չվերթների ավիատոմսերի ձեռք բերման համար վճարվել է 4 միլիոն 651 հազար 910 դրամ:

Հուլիսին նույն նախարարության աշխատակցի, ավելի ճիշտ` նախարար Նալբանդյանի համար Ֆրանկֆուրտ-Բուենոս Այրես-Ֆրանկֆուրտ չվերթի համար պետբյուջեից վճարվել է 6 միլիոն 708 հազար դրամ:

Հուլիսին այս նախարարությունում գործողումները հաճախակի են եղել, մի դեպքում էլ 933 հազար 215 դրամ է արժեցել Երեւան-Ֆրանկֆուրտ-Փարիզ-Երեւան ավիատոմսի ծախսը, մեկ այլ գործուղման համար էլ 3 միլիոն 222 հազար 160 դրամ, ու կրկին հուլիս ամսին:

Մի դեպքում էլ 805 հազար 768 դրամ է վճարվել 1 էկոնոմ դասի ավիատոմսի համար, չվերթը դեպի Երեւան-Մոսկվա-Փարիզ-Ռիգա-Մոսկվա-Երևան:

Ֆրանկֆուրտ-Փարիզ-Երեւան արտգործնախարարության մեկ աշխատակցի բիզնես դասի ավիատոմսի համար էլ հարկատուները վճարել են հուլիսին վճարել են 1 միլիոն 525 հազար 350 դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031