Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամառային հանգիստն արտերկրում ավելի մատչելի է. «Ժողովուրդ»

Հուլիս 31,2014 11:31

Հայաստանում ամառային հանգիստն անցկացնելը բավականին թանկ հաճույք է, առավելեւս, որ այդ հաճույքն էլ լիակատար չէ՝ հաշվի առնելով ծովի բացակայությանն ու մեր հանգստյան օբյեկտների սպասարկման ոչ նախանձելի որակը։ Այդ պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ անգամ Բուլղարիայում, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են։ Արդյունքում մեր հանրապետությունում տնտեսության գերակա ճյուղ հայտարարված զբոսաշրջությունը՝ այդ թվում ներքին, այդպես էլ չի զարգանում։

Հայաստանում մեկօրյա քիչ թե շատ արժանավայել հանգստի համար նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է իր մեկ ամսվա աշխատավարձը ծախսի։ Եվ եթե նվազագույն աշխատավարձին համարժեք եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին, ով, ի դեպ, ՀՀ քաղաքացիների զգալի մասն է կազմում, ցանկանա տարվա մեջ թեկուզ 12 օրով իր ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, ապա նա իր մեկ տարվա ամբողջ աշխատավարձը պետք է տրամադրի։

Մինչդեռ Հայաստանում զբոսաշրջային վայրերը ծանրաբեռնված չես համարի նույնիսկ հանգստի ամենաթեժ համարվող շրջանում։ Իսկ մարդիկ նախընտրում են հարեւան երկրներում անցկացնել իրենց ամառային հանգիստը, քանի որ այնտեղի ծառայություններն ավելի մատչելի են, քան ՀՀ-ում։

Օրինակ՝ Վրաստանի «Բաթումի» հյուրանոցում մեկ օրվա արժեքը սկսում է 16 հազար դրամից, «Աստորիա» հյուրանոցում այն կազմում է 26 հազար դրամ։ Իսկ Ստամբուլում քաղաքացին կարող է գտնել հյուրանոց, որտեղ մեկ օր անցկացնելու համար պետք է վճարի քսան հազար դրամին համարժեք գումար։

Արդեն քանի տարի է՝ մեր հայրենակիցների գերակշիռ մասը գերադասում է Վրաստանում անցկացնել իր ամառային հանգիստը, քանի որ այնտեղ կարելի է սեփական տուն վարձել, ինչն ավելի մատչելի է։ Վրաստանում մեկ օրով սեփական տուն վարձելն արժե 2500-3500 դրամ։ Այսինքն՝ ստացվում է, որ Վրաստանում ամառային հանգիստը Հայաստանի համեմատ 6-7 անգամ ավելի մատչելի է։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031