Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանով են արդյունավետ պատժամիջոցները

Հուլիս 31,2014 11:07

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին: Մասնավորապես, ԵՄ պատժամիջոցները ներառում են ՌԴ-ին զենքի մատակարարման եւ ռուսաստանյան զենքի գնման էմբարգո, արգելվելու է էներգակիրների, հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիաների մատակարարումը Ռուսաստան, փակվելու է նաեւ ռուսաստանյան որոշ բանկերի մուտքը եվրոպական բանկային շուկաներ: Միացյալ Նահանգներն, ի դեպ, զգուշացրել է մեր երկրին, որ «Ռոսնեֆթի», «Գազպրոմբանկի» եւ ՎՏԲ-ի հետ գործարքները կարող են ռիսկային լինել:

Արեւմտյան վերլուծաբանների մի մասը, սակայն, գտնում է, որ հատկապես «բանկային» պատժամիջոցները կարող են վնաս բերել ոչ միայն ռուսաստանյան, այլեւ արեւմտյան բանկերին: Այստեղ չկա, ասենք, Լոնդոնի «Սիթի»-ի մենաշնորհ, եւ ռուսաստանյան ֆինանսական կապիտալը կարող է նոր ռեսուրսներ գտնել, օրինակ՝ Չինաստանում, իսկ արեւմտյան բանկերը, խոշոր գործընկեր կորցնելով, կտուժեն:

Եթե, այդպիսով, Ռուսաստանը դիմանա պատժամիջոցներին, եւ այդ երկրի քաղաքացիների կյանքը դրանց արդյունքում կտրուկ չվատանա, ապա Արեւմուտքը կհասնի ճիշտ հակառակ էֆեկտի, եւ Պուտինի հանդեպ ռուսաստանցիների պաշտամունքը միմիայն կամրապնդվի` «մեզ ծեծում են (մեղմ ասած), իսկ մենք ուժեղանում ենք» հայտնի բանաձեւով:

Բայց եթե նույնիսկ ռուսաստանյան տնտեսությանը շատ ուժեղ վնաս հասցվի, մի՞թե պատժամիջոցները կհասնեն իրենց նպատակին: Ինչո՞ւ տնտեսական իրավիճակի վատթարացումը պետք է Պուտինին ստիպի, որ նա վաղը կամ մյուս օրը դադարի զինել Ուկրաինայի Արեւելքում պատերազմ վարող ապստամբներին, չուղարկի այնտեղ ծանր զինտեխնիկա եւ ռուսաստանյան զինվորական մասնագետներին: Եթե դա է նպատակը, ապա տնտեսական պատժամիջոցների հեղինակները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք պարզապես անհույս գործ են բռնել: Չինովնիկներին եւ գործիչներին Արեւմուտք չթողնելն ընդհանրապես լուրջ քայլեր չեն՝ զուտ խորհրդանշական դեր են խաղում:
Ռուսաստանն իր պատմության ընթացքում շատ ավելի թշվառ վիճակում շարունակում էր փայփայել կայսերական պատրանքներ եւ հիմա էլ չի հրաժարվի դրանցից: Ուրիշ հարց, եթե պատերազմը եւ, համապատասխանաբար, պատժամիջոցները տեւեն, ասենք, 10 տարի, եւ Արեւմուտքը նաեւ միջոցներ գտնի նավթի գինը գցելու: Այդ պարագայում, այսինքն՝ ավելի երկարատեւ պատմական հատվածը աչքի առաջ ունենալով՝ Ռուսաստանում կարող են սկսվել տհաճ եւ, բնականաբար, մեզ համար բացարձակապես ոչ ձեռնտու գործընթացներ:

Իրանի դեմ համանման պատժամիջոցները կիրառվում են 1979 թվականից: Եվ միայն անցյալ տարի դրանք սկսեցին որոշակի արդյունքներ տալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Տնտեսական պատժամիջոցները ոչ միայն չեն ստիպի Պուտինին հրաժարվել իր քաղաքականությունից, այլև վնասներ կհասցնեն հենց արևմտյան երկրների տնտեսությանը: ԱՄՆ-ի տնտեսական կապերը, աշխարհագրական դիրքից ելնելով, Ռուսաստանի հետ սերտ չեն: Ամերիկյան մայրցամաքի գործարարներին դա առանձնապես չի հուզում: Սակայն Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրների համար Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների արդյունքում առևտրաշրջանառությունն այդ երկրների հետ արդեն իսկ անկում է ապրում: Սա նշում են հենց արևմտյան վերլուծաբանները՝ զգուշացնելով, որ արևմտյան կազմակերպությունները միլիարդավոր եվրոների վնասներ կկրեն ու հարյուր հազարավոր աշխատատեղեր Արևմտյան Եվրոպայում կփակվեն:
    Այդ դեպքում թե ինչու արևմտյան երկրների առաջնորդներին դա չի հուզում, սա հարցի մյուս կողմն է: Նրանց միակ հորդորն իրենց գործարարներին. գիտենք, Ձեզ համար դժվար է լինելու, բայց պետք է դիմանաք:

  2. Վալոդ says:

    Երեկ կարդացի, որ, ըստ մասնագետների հաշվարկների, պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի տնտեսությանը հասցված վնասը կհասնի 100 մլրդ դոլարի։ Արևմտյան երկրներն ու Ճապոնիան նույնպես թեթևակի կտուժեն։ Պարսկաստանի օրինակը ցույց է տալիս, որ պատժամիջոցները հիմնականում խփում են հասարակ մարդկանց գրպանին, մինչդեռ «էլիտան» շարունակում է բարգավաճել։ Ավելի արդյունավետ միջոց դեռ չեն հայտնավբերել։ Ինչ վերաբերում է Չինաստանի հետ Ռուսաստանի մերձեցմանը, այն ավելի ճիշտ կլիներ բնութագրել որպես Ռուսաստանի միակողմանի կախվածություն Չինաստանից։ Չինացիները հիմար չեն, որ առիթից չօգտվեն։

    Է՜ Վլադիմիր Վլադիմիրովիչ, բա քո արածը քեզ դու՞ր եկավ։

  3. Армен says:

    Уважаемый г-н Абраамян, как же западным политикам и лидерам додуматься до Вашего уровня ?

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մի մոռացեք,որ Ռուսաստանի համար էլ շատ կարևոր է,որ իր գազը վաճառի Արևմուտքին: Նավթը ուրիշ հարց է. նավթի գինը ցածրացնելու են:

    Ռուսաստանի դեմ այս պատժամիջոցները դեռ սինվոլիկ են ու ազդանշանային,որը հետագայում շատ կոշտ կարող է դառնալ: Ստրատեգիան Ռուսաստանին ՖԻՆԱՆՍԱՊԵՍ խեղտելն է, որն արդեն սկսվել է: Արևմուտքը Ռուսաստանին/Ռուսաստանում փող չի տրամադրելու,իսկ Ռուսաստանից կապիտալը փախչում է. այս տարի՝ արդեն 100 մլրդ դոլար:

  5. Armen says:

    Իմ կարծիով, Եվրոպան թքում է քամուն հակառակ, տեսնենք երբ դա կհասկանա:

  6. Hovhanes says:

    Русские идут разврат с насильем запрещать
    Русские идут не только русских защищать
    Русские плюют на власть америк и европ
    Русские закончат шабаш,
    Тех, кто издевался над страной

  7. Armen says:

    Ռուսները կամ Պուտինը ճիշտ քաղաքականություն են վարում՝ ամեն գնով պատերազմի մեջ չներքաշվել, իսկ ամերիկացիները երազում են դա ու իզուր չի, որ նույնիսկ անմեղ մրդկանց կյանքը զոհաբերեցին իրանց նպատկին հասնլու համար: Պարզից պարզ է , որ ամերիկացիների ցուցումով կամ էլ անմիջապես մասնակցությամբ է ուղևորակա ինքնաթիռը խփվել:

  8. Armen says:

    Արամ, քո գրածներից կարող եմ եզրակացնել, որ դու դեմ ես ու էիր, որ արցախցիները Հայաստանի ու արտասահմանի հայերի օգնությամբ կարողացան իրանց իրավունքները պաշտպանել ու նաև վերականգնել: Դե եթե այդպես ես մտածումշ, ինչու էիր այդքան ժամանակ մտքերդ թաքցնում???

  9. Ceyran says:

    Պատժամիջոցները հայտնի անեկդոտի մոտիվներով է ՝իմ մեկ աչքը հանիր,որ հարևանիս երկուսը հանես:

  10. Աբո says:

    Չգիտես ինչու միշտ խոսում են պատժամիջոցների մասին, որոնք կիրարվում են Ռուսաստանի դեմ(Ռուս ժողովուրդը՝ Լենիգրադի շրջափակման է դիմացել), իսկ Ռուսաստանի կողմից կիռառվող պատժամիջոցների մասին չենք լսում:Այսոր 55 տոննա ձկնամթերք Լատվիայից եւ Իսլանդիայից թույլ չեն տվել մտնի Ռուսաստան, Ռուսաստանը փակեց Լեհաստանից մուծվող մրգերի եւ բանջարեղենի հոսքը https://itar-tass.com/ekonomika/1351058
    Սրանք դեռ մանրուքներ են (իհարկ է ոչ արտահանող երկրների համար),բայց թե,ինչ՞ հիմնական և անսպասելի պատասխան կտա ՌԴ -ն,ոչ ոք չի կարող կռահել (վախենամ ձմեռվա կեսին գազը փակի)

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Աբո, իհարկե շատ ցավալի կլինի եթե պատժամիջոցները Ռուսաստանում հանգեցնեն Լենինգրադի շրջափակման աստիճանի, պատկերացնում եմ ինչ վիճակի կհասնի Հայաստանի տնտեսությունը… Ուկրաինան եվս Գոլոդոմոր է տէսել…Այն որ ողջ մոլորակի բնակչությունը կտուժի պարզ է, խորհուրդ կտայի հայկական ռուսերեն լէզվով Ա1 ում լսել ռուս տնտեսագետ Շեվցովայի վերլուծւոթյունը լսեիք… https://ru.1in.am/1055835.html:
      Իրականում, իմ կարծիքով, Ռուսաստանում վերջին շրջանի ՈՒՌՌԱ Ռազմա Ազգայնական քաղաքականությունը պարզապես Վլադիմիր Վլադիմիրովիչի անկարողության պարզ դրսեվորումն է քաղաքական եվ տնտեսական բարեփոխություններ կատարելու մի երկրում ուր օլիգարխիկ տնտեսաձեվը խոչնդոտում է երկրի զարգացմանը,հատկապես անօրինակ Կոռուպցիան…: Ինչպես Պուտինը այնպես եվ մեր երկրի ղեկավարը պարզապես ջեն ուզում հրաժարվել այքան քաղցր Թագավորի բազկաթոոից..չնայած որ Թագավորի պաշտոնը այսօր տասնապատիկ ավելի գիտելիքներ է պահանջում քան Քաջ Նազարի ժամանակներում էր…

  11. Վալոդ says:

    Կարծում եմ Հայաստանի ազգային անվտանգության առաջնահերթ խնդիր է Ռուսաստանի պետական հեռուստաալիքների հեռարձակևան դադարեցումը Հայաստանի տարածքում, այնպես ինչպես արվեց Ուկրաինայում. Վնասները, որ շարունակում ենք կրել ռուսական տեղեկատվական ագրեսիայի շնորհիվ, անչափ մեծ են ու կարող են վճռորոշ դեր ունենալ մեր երկրի ապագայի համար.

    • ԱՐՄԵՆ says:

      ԵՎ շատ շտապ երկու օրում առավելագույնը վերադարձնել բոլոր հայերին ու նրանց հարազատների շիրմները Հայաստան և խզել դիվանագիտական հարաբերությունը Ռուսաստանի հետ հիմնովին: ՈՒ կունենանք ԱՆԿՐԿՆԵԼԻ անվտանգություն: ՈՒՌԱ

  12. Ruben says:

    «Кто к нам с мечом придет, тот от меча и погибнет! На том стояла и стоит русская земля!»
    Петр Андреевич Павленко

  13. Կարո Մելիքյան says:

    …իսկ մեր չինովնիկները իրենց ամլությունը կարդարացնեն ՝ինչ-ինչ պատճառաներ հոլովելով,բա տեսաք ինչ միջազգային տնտեսական կատակլիզմաներ եղան,բա մենք էլ էնք մաս կազմում,թե եվրոպաի,թե ռուսաստանի եւ իրենց գողունը պարտակելու հրաշալի հեռանկարներ աչքի առաջ ունենալով…։

  14. Մ․Բ․ says:

    Հարգելի Ceyran, հենց դա է որ կա։ Տրամաբանությունը հետևյալն է․ քանի որ Ռուսաստանի տնտեսությունը ավելի թույլ է, ապա մինչև Արևմուտքի մի աչքը դուրս գա՝ Ռուսաստանի երկու աչքը հաստատ դուրս կգա։ Նույն տրամաբանությունն էր նաև սպառազինությունների մրցավազքի հիմքում՝ ՍՍՀՄ-ի դեմ սառը պատերազմի տարիներին։ Արևմուտքի – իմա՝ ԱՄՆ-ի, մուսները զուտ կամակատարներ են – նպատակը Ռուսաստանին, թուլացնելն է, սա ոչ մեկի համար գաղտնիք չէ։
    Կհաջողվի՞ դա արդյոք։
    Նավթի գինը իսկապես զորավոր գործոն է Ռուսաստանի տնտեսության համար։ Սակայն դժվար է հավատալ թե նավթի գինը կհաջողվի տևականորեն գցել այն դեպքում երբ նավթի մերձմակերևույթային պաշարները գնալով սպառվում են իսկ մրցունակ ալտերնատիվ էներգակիրներ դեռևս չկան։

  15. ԱՐՄԵՆ says:

    Հեղինակը կարծես ամեն ինչ ընդունում է արևմուտքի ընկալմամբ ու չափորոշիչներով, չեմ կարծում թե արևմուտքը ավելի ճիշտ է այս ամենում: Ահավոր դաժան կերպ է արևմուտքը ստում հաճախ և դա իմ համար անընդունելի է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031