Լրահոս
Օրվա լրահոսը

Շեշտակիորեն կկրճատվեն ՌԴ-ից Հայաստան ուղղվող դրամական փոխանցումները. «Ժողովուրդ»

Հուլիս 31,2014 11:05
drosh

Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը գնում է միջազգային մեկուսացման՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով։ Դրանք խիստ բացասական են լինելու առաջին հերթին Հայաստանի համար, որի տնտեսության գերակշիռ մասը գտնվում է ռուսների տնօրինության տակ։

ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները լրջորեն հարվածելու են Հայաստանի տնտեսությանը միանգամից մի քանի ուղղություններով։ Նախ՝ շեշտակիորեն կկրճատվեն ՌԴ-ից Հայաստան ուղղվող դրամական փոխանցումները, բացի այդ՝ ՌԴ-ում սոցիալական վիճակի լարման հետեւանքով (ինչն անխուսափելի է դառնալու կիրառվելիք պատժամիջոցների արդյունքում) ՌԴ-ում ապրող ավելի քան երկու միլիոն հայերի զգալի մասը կարող է զրկվել աշխատանքից, եւ նրանց՝ Հայաստան վերադարձը կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի։

Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում կատարվելիք փոփոխություններին, ապա արդեն հայտնի է, որ պատժամիջոցները կիրառվելու են նաեւ «Գազպրոմբանկ»-ի, «Ռոսնեֆտ»-ի եւ «ՎՏԲ բանկ»-ի նկատմամբ, որոնք լայնածավալ գործունեություն են իրականացնում Հայաստանում։

Այս ամենը լրջագույն տնտեսական մարտահրավերներ են, որոնց դիմագրավելու՝ ՀՀ իշխանությունների ռեսուրսները զրոյական են։ Ստացվում է, որ ինքնամոռաց կերպով ռուսների գիրկը նետված Հայաստանը՝ դեռ չտեսած Մաքսային միության տնտեսական օգուտները, ստիպված է լինելու քաղել պատժամիջոցների դառը պտուղները, ինչպես ռուսներն են ասում՝ «չուժոյ պախմել»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031