Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկցիաները կհասնեն ՀՀ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 31,2014 10:52

Արդյո՞ք ռուսական մի շարք ընկերությունների եւ ֆիզիկական անձանց դեմ ԱՄՆ-ի, Եվրամիության, Ճապոնիայի եւ մի քանի այլ երկրների կողմից հայտարարված պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա։

Խնդիրն այն է, որ ազդեցությունը Հայաստանի վրա կախված է նրանից, թե այդ պատժամիջոցները ինչպիսի ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա։ Հայաստանի տնտեսությունը, կարելի է ասել արդեն սերտաճած է ռուսական տնտեսությանը, եւ ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն են արտացոլվում Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Ազդեցության գնահատականների իմաստով ռուս փորձագետների կարծիքները կիսվում են։ Մի մասը կարծում է, որ պատժամիջոցները վաղ թե ուշ բացասական ազդեցություն են ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա, եւ խնդիրը միայն այն է, թե ինչ աստիճանի կլինեն դրանք։ Փորձագետների մյուս մասը համոզմունք է հայտնում, որ եթե ռուսական իշխանությունները շատ արագ սկսեն տնտեսության արմատական բարեփոխումները, այսինքն արդիականացնեն կառավարման համակարգը, արմատախիլ անեն կոռուպցիան, հաստատեն հավասար մրցակցային դաշտ, բարեփոխեն իրավապահ եւ դատական համակարգերը եւ այլն, ապա կարելի է պատժամիջոցներից նույնիսկ շահած դուրս գալ։ Բայց հաշվի առնելով ռուսական իշխանությունների հավաքական մենթալիտետը, ինչպես նաեւ ՌԴ բնակչության շրջանում խորը արմատներ գցած արատավոր ավանդույթները՝ պատժամիջոցներից շահած դուրս գալու հեռանկարները թերեւս պետք է համարել խիստ տեսական եւ անհիմն լավատեսական։ Ուստի մեզ համար ավելի նպատակահարմար է դիտարկել թեկուզ վատագույն, բայց ավելի իրատեսական սցենարը՝ պատժամիջոցները կունենան բացասական ազդեցություն Ռուսաստանի, հետեւաբար նաեւ Հայաստանի վրա։ Այս տեսանկյունից կարելի է մոտավորապես ուրվագծել այդ ազդեցության չափը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031