Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ երկրներում հայաստանցիների համար բարդացել է ապաստան ստանալը. «Ժամանակ»

Հուլիս 31,2014 10:42
apastan

Ռեադմիսիայի հայտնի համաձայնագրից հետո Եվրամիության անդամ մի շարք երկրներում հայերի համար բարդացել է ապաստան ստանալու հարցը։
Ընդ որում՝ եթե նախկինում հրապարակումներ էինք անում այն մասին, որ հայերին ապաստան չեն տալիս հատկապես Ֆրանսիայում եւ Բելգիայում, վերջերս այս խնդրի առաջ են կանգնել նաեւ Գերմանիայում, Ավստրիայում, Նիդեռլանդներում ժամանակավոր ապաստան ստանալու համար դիմած հայերը։

Ի դեպ, հայաստանցիների համար ամենագրավիչ երկիրը Ֆրանսիան է։ Ֆրանսիայի իշխանություններին է դիմել՝ դիմողների 48 տոկոսը։ Ընդ որում, հենց այդ երկիրն էլ հայաստանցիներին ամենաշատ մերժումներն է տվել Կոնգոյից ժամանածներից հետո։ Գերմանիա այս տարվա կտրվածքով գնացել է ապաստան փնտրող հայերի 18 տոկոսը։
Հայտնի է, որ հայերի մեծ մասն այդ երկրներում ժամանակավոր ապաստանի իրավունք էր ստանում՝ պատճառաբանելով Հայաստանում իր դեմ իրականացված քաղաքական հետապնդումները։ Եվրոպական երկրներն էլ տարիներ առաջ՝ մանավանդ 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո, մեր շատ հայրենակիցների են քաղաքական ապաստան տվել։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031