Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաշխարհային պատմության մեջ նման մասշտաբի պատժամիջոցներ չեն կիրառվել». «Ժամանակ»

Հուլիս 31,2014 10:32

«Ժամանակի» զրուցակիցն է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

– Պարոն Ճզմաչյան, ԱՄՆ-ը եւ Եվրոպական երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ։ Դրանց մեջ են նաեւ ՀՀ-ում ներկայացված «Գազպրոմ բանկը», «ՎՏԲ բանկը» եւ «Ռոսնեֆտը»։ Օրինակ՝ ՎՏԲ-ն 200 մլն դոլար վարկ է հատկացրել Թեղուտի ներդրումային ծրագրին։ Ձեր կարծիքով՝ այդ պատժամիջոցները կարո՞ղ են այնպիսի ազդեցություն ունենալ այդ ընկերությունների վրա, որ դա բացասական հետեւանքներ ունենա նաեւ հայաստանյան կառույցների գործունեության համար։

– Թերեւս քչերն են քաջ գիտակցում, թե ինչպիսին կլինեն ԱՍՆ-ի եւ ԵՄ երկրների սահմանած պատժամիջոցների ազդեցությունները ՌԴ նկատմամբ։ Համաշխարհային պատմության մեջ գործնականում այս մասշտաբի պատժամիջոցներ չեն կիրառվել, այդ պատճառով էլ դժվար է մինչեւ վերջ կանխատեսել, թե ինչպիսին կլինի վերջը։ Հուսով եմ, որ ամեն ինչ պիտի լավ լինի։ Լավ պիտի լինի աշխարհի համար, լավ պիտի լինի Ռուսաստանի համար, լավ պիտի լինի Եվրամիության երկրների համար, ԱՄՆ-ի, եւ,
որ ամենակարեւորն է՝ Հայաստանի համար։ Միանգամից ասեմ, որ այդ երկու բանկերն էլ ստեղծվել են ՀՀ տարածքում, ՀՀ օրենքներով, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիաների հիման վրա։ Եվ նրանք հանդիսանում են ռեզիդենտ, տեղական բանկեր։ Իսկ այդ պատժամիջոցներն, իհարկե, կրում են քաղաքական բնույթ, սակայն վերածվում են նաեւ տնտեսականի։ Բայց դրանք չեն կարող ուղղակի ազդեցություն ունենալ մեր այդ երկու բանկերի վրա։

– Բայց արեւմտյան այդ պատժամիջոցները ՌԴ-ում կարող են բացասական հետեւանքներ ունենալ այդ ընկերությունների վրա, որն իր ազդեցությունը կունենա հայաստանյան մասնաճյուղերի վրա։

– Հայաստանյան բանկային համակարգը քաջ ծանոթ է ռուսական բանկային համակարգի հետ, եւ գիտենք, թե այդ բանկերն ինչ են իրենցից ներկայացնում։ Այդ երկուսը մտնում են ՌԴ բանկային համակարգի եռյակի կամ քառյակի մեջ, եւ հզոր բանկեր են։ Մեզ հասած տեղեկություններով՝ նրանք գիտակցելով, որ այս պատժամիջոցները կարող են ինչ-որ չափով իրենց դիպչել, բավական քայլեր են կատարել։ ՌԴ ԿԲ վալյուտային հաշիվներում տարբեր արտարժույթներով մեծ գումարներ են կուտակել։ Եվ դա իրենց հնարավորություն կտա անխափան աշխատել տարիներ շարունակ։ Ինչ վերաբերում է Թեղուտի ներդրումային ծրագիրը ֆինանսավորելուն, ապա կարծում եմ, որ ՎՏԲ-Մոսկվայի համար 200 մլն դոլարն այնքան էլ մեծ գումար չէ, որ սկսի այդտեղից պահումներ անել: Վատագույն դեպքում կարող է որոշակի դանդաղեցում գնալ, որն այնքան ազդեցիկ չի կարող լինել: Բացի այդ, տեղեկացանք, որ «Վիզա» եւ «Մաստեր քարտ» համակարգերը հրաժարվել են պատժամիջոցներ կիրառել այդ երկու բանկերի նկատմամբ, իսկ դա խոսում է այն մասին, որ այն ֆիզիկական անձինք, որոնք այդ բանկերում նման քարտեր ունեն, կարող են հանգիստ լինել, որ այդ պատժամիջոցները չեն կարող էականորեն իրենց վերաբերել։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ armenpress.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031