Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ պարզաբանումը՝ Մարզահամերգային համալիրում կատարվածի վերաբերյալ (Տեսանյութ)

Հուլիս 31,2014 10:15

Ս.թ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել “Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր” ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել “Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:

Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է “Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր” ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն: Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031