Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ լրագրող. «Թերթերն այլեւս հարմար չեն»

Հուլիս 31,2014 00:02

«Թերթը մեռնող ոլորտ է»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բոսթոն Գլոբ» թերթի լրագրող, Բոսթոն համալսարանի լրագրության դասախոս Ջուլիետ Փեննինգթոնը:

Սակայն, չնայած դրան՝ նա համարում է, որ դեռ կան մարդիկ, ովքեր թերթեր են կարդում եւ որակյալ թերթերը, ի շնորհիվ նրանց, կգոյատեւեն: Վիճակի «մեղավորները», ըստ նրա երիտասարդներն են, որոնք նախընտրում են առցանց թերթերը, քանի որ նրանցում իրենց հետաքրքրող տեղեկությունները ավելի շուտ են հայտնվում, ավելի հասանելի են, հարմար եւ իրենք մեծ ընտրություն ունեն: Իսկ թերթերի «փրկությունը» տիկին Փեննինգթոնը դժվար խնդիր է համարում.

«Միակ բանը, որ թերթերը կարող են անել՝ իրենց թարմացնելն է: Դա անելու միակ ճանապարհը կայք ունենալն է, որը կհամապատասխանի թերթին եւ կունենա հավելյալ եկամուտ: Ինչպես «Բոսթոն Գլոբն» արեց. Մենք փորձում ենք այնտեղ տեղադրել ինքնատիպ նյութեր, որպեսզի մարդիկ ցանկանան այցելել մեր կայք, այլապես մարդիկ չեն կարդա մեզ: Երբ երիտասարդ էի թերթ կարող էի գնել ժամը վեցից սկսած, իսկ հիմա նորությունները քսանչորս ժամ շարունակ տեղադրվում են կայքերում, այսպիսով՝ տպագիր թերթերն այլեւս հարմար չեն»:

Նա կարծում է, որ թերթերի համար շատ բարդ իրավիճակ է առաջացել, եւ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի գոյատեւեն, բայց երկար ժամանակ է, ինչ Ջուլիետ Փեննինգթոնը հաջողություն չի նկատում այդ դաշտում: Հետաքրքրվեցինք, թե ԱՄՆ-ում տպագրվող թերթերն ի՞նչ քանակի են.

«ԱՄՆ-ում բոլոր մեծ քաղաքներում տպագրվում են թերթեր, որոշ փոքր քաղաքներում էլ, կարծում եմ դա նորմալ է, քանի որ նրանք լուսաբանում են մեկ փոքր քաղաքի իրադարձությունները. Մարդիկ ցանկանում են իմանալ, թե ի՞նչ է արել իրենց թիմը, կամ ո՞վ է քաղաքապետ ընտրվել, մի խոսքով՝ տեղական նորությունները»:

Հարցին, թե ի՞նչն է նա կարեւորում առցանց լրատվամիջոցներում, տիկին Փիննինգթոնը պատասխանեց՝ ճշգրտությունը, քանի որ կայքում նյութը արագ տեղադրելուց, հիմնականում երիտասարդ լրագրողները, սխալներ են թույլ տալիս.

«Նրանք մեծ ցանկություն ունեն՝ առաջինը տալու այդ տեղեկությունը, եւ երբ որ պարզում են, որ սխալվել են, նրանք պետք է հերքեն այդ, որը իսկապես շատ վատ է: Այսպիսով՝ ճշգրտության եւ առաջինը լինելու միջեւ կա նուրբ գիծ, եւ պետք է տեղեկությունը ճշտելու եղանակներ գտնել՝ մինչեւ այն հրապարակելը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031