Բուրդ ու, ինչպես շատ հայ կանայք են ասում՝ «խալի լվալու» սեզոնը Հայաստանում բացված է: 21-րդ դարում, երբ մաքրություն անելու զանազան տեխնոլոգիաներ կան, հայ կանայք չեն հրաժարվում գորգ ու բուրդ լվանալու հնուց ժառանգած «մազոխիստական» ավանդական ձեւերից: Ու այնքա՜ն հավեսով են բուրդը «չփխում», այնքա՜ն հավեսով են սառը ջրերում «խալին լվում»՝ օճառաջուրն էլ տարածում, կարծես թամբալ հարեւանուհուն էլ հասկացնում են, որ իրենք ավելի մաքրասեր ու «ղոչաղ» են:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
30.07.2014