Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ լրագրող. «Ամերիկյան շատ լրատվամիջոցներ շրջանցում են Հայոց ցեղասպանությունը»

Հուլիս 30,2014 23:13

«Թուրքական լոբբինգը Միացյալ Նահանգներում ուժեղ է»,- այսօր՝ հուլիսի 30-ին Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Բոսթոն Գլոբ» թերթի ամերիկահայ լրագրող, Բոսթոն համալսարանի լրագրության դասախոս Ջուլիետ Փեննինգթոնը:

Նրա խոսքերով՝ ամերիկյան շատ լրատվամիջոցները շրջանցում են Հայոց ցեղասպանության թեման, իսկ թուրք պաշտոնյաները՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ուսանողների, լրագրողների եւ հասարակության այլ անդամների հետ հանդիպումների ընթացքում հայտարարում են, որ տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, այլ Համաշխարհային պատերազմի բաղկացուցիչ մաս: Սակայն, նրա կարծիքով՝ թուրքական լոբբիի կողքին կա նաեւ հայկականը: Նա նկատեց, որ իր որդին ավագ դպրոցում տեղեկացել է Հայոց ցեղասպանության մասին որպես ցեղասպանություն, այլ ոչ թե պատերազմի մի մաս.

«Ցավոք սրտի, Ամերիկայի Միացյալ Նահանգներն Թուրքիայի կարիքն ունի՝ նրա նավթով եւ օդային տարածությունով: Եվ եթե մենք փորձում ենք խոսել եղեռնի մասին, այստեղ մեզ զգուշացվում է, որ պետք չէ թեման լայնածավալ դարձնել»:

Տիկին Փեննինգթոնը ներկաներին տեղեկացրեց, որ իր պապի երկու քույրերը բռնաբարվել են թուրքերի կողմից եւ այնուհետեւ ինքնասպանություն գործել, այդ պատճառով էլ ցեղասպանության թեման իր համար անձնական է, եւ իրեն  անհանգստացնում է.

«Խնդրի համար ամենալավ բանը, որ կարող եմ անել գրելն է, իմ գործընկերների հետ խոսել: Իմ գործընկերներ լրագրողները ծանոթ են խնդրի հետ եւ ես ազատ խոսում եմ այդ թեմայի շուրջ: Մարդիկ էլ շատ են խոսում Հայոց ցեղասպանության մասին, չեմ կարող ասել՝ Բարաք Օբաման ի՞նչ կասի՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, նա, քաղաքացիական իրավիճակից ելնելով, կարող է ասել, որ անարդարություն է տեղի ունեցել եւ չօգտագործի «ցեղասպանություն» բառը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031