Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի ազգություն կա. ինչպես Ժիրինովսկին դարձավ ադրբեջանամետ. Россия для всех

Հուլիս 30,2014 21:05

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է, թե ինչու է «Ռոսիա 24» հեռուստակայանում Ադրբեջանի մասին իր հիացմունքը հայտնել:

«Ռոսիա դլյա վսեխ» պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչով է կապված Ադրբեջանի նկատմամբ նրա դիրքորոշման փոփոխությունը, երբ նախկինում շատ սուր էր արտահայտվում այդ երկրի հասցեին, Ժիրինովսկին ասել է, որ խնդիրը դիրքորոշման փոփոխության մեջ չէ:

«Ես հարցազրույցում զուգահեռներ եմ տարել Ուկրաինայի և Ադրբեջանի միջև: Կա Ուկրաինա, որտեղ ղեկավարության անդամները ամերիկամետներն են և ռուսոֆոբները, քաղաքացիական պատերազմ է, մահացել են հազարավոր անմեղ մարդիկ: Ու կա Ադրբեջան, որը ղեկավարում է Իլհամ Ալիևը, մարդ, որի շնորհիվ երկիրը հաջողությունների է հասել, բարգավաճում է, զարգանում: Ադրբեջանում ռուսոֆոբ տրամադրություններ չկան, ոչ ոք չի փակում ռուսական դպրոցները, Մոսկվայի պետական համալսարանի մի մեծ բաժին կա, հզորագույն ռուսական թատրոն կա և այդպես շարունակ: Խոսքն այն մասին էր, որ հետխորհրդային երկրների տարածքում մենք չպետք է միայն վատը տեսնենք, այլև լավը, ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք հաջողությամբ զարգացող պետությունների վրա, որոնցից մեկը Ադրբեջանն է», – ասել է Ժիրինովսկին և հերքել, որ ամիսներ առաջ հայտնել էր, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի:

«Ես երբեք չեմ ասել, որ այդպիսի ազգություն գոյություն չունի: Ես խոսել եմ տարբեր ազգերի անվան ծագման մասին՝ ուկրաինացիներ, ռուսներ, ադրբեջանցիներ… Ես պարզապես ադրբեջանցի բառը թարգմանել եմ ռուսերեն՝ «ազեր»՝ «Խազեր Դենեզի»՝ «Կասպից ծով», «Բաջա»՝ «երկրամաս, ծովափ», այսինքն՝ մարդիկ, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Դա չի նշանակում, որ այդպիսի ազգություն գոյություն չունի: Նույնը կարելի է ասել ռուսների մասին, որոնց անունը ծագել է Ռոս գետի անունից», – ասել է նա:

Այս տարվա ապրիլին Ժիրինովսկին իր ելույթում այսպես էր ասել. «Ռուսերենից թարգմանաբար ի՞նչ է նշանակում Ադրբեջան: Ազերը Խազարն է, այսինքն՝ Կասպից ծովը, բաջան՝ երկրամասը: Այսինքն, մարդիկ, որոնք ապրում են Կասպից ծովի ափերի մոտ: Ռուսերենով՝ կասպեցիները: Ի՞նչ է դա, ազգությո՞ւն է, ինչ է: Դրանք մարդիկ են, որոնք բնակվում են որոշակի տարածքում»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031