Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբերը հուլիսի 29-ի երեկոյան, շուրջ 4 ժամ գնդակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը հայտնեց, որ հուլիսի 30-ի առավոտյան 4-ից մինչեւ 9-ն անց 30 եւ 17-ից մինչեւ 17-անց 30 րոպե ազերիները ինքնաձիգներից եւ խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել են գյուղի տների, փողոցների վրա:
Գյուղապետի խոսքերով՝ այլ վայրերից Բերքաբեր եկածները կրակոցներից խուճապահար՝ հեռացել են գյուղից: Ա. Մադաթյանն ասաց, որ նախկինում Բերքաբերն այդպես ինտենսիվ չէր գնդակոծվել եւ հավելեց. « Ադրբեջանական զինուժի համար կենդանի թիրախ ենք դարձել: Չգիտենք, թե մեր երեխաներին գյուղից ուր տանենք,մեր սարերի տարածքները տրվել են Լուսաձոր համայնքին»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ