Քիչ առաջ ՀՔԾ-ի շենքից դուրս գալուց հետո Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մոտեցավ նրա հարեւանուհի Գոհար Կարապետյանը եւ պարզաբանում պահանջեց ՀՔԾ-ում իր անձի հետ կապված հերյուրանքներ տարածելու համար:
«Պարոն Օսիպյան, ես ձեր տանը իմ մարմինը ցո՞ւյց եմ տվել, ձեր տղայի դանակահարվածության չափսը ցույց տալով»,- հարեւանուհու հարցին «Դուք ո՞վ եք»,- հարցրեց պարոն Օսիպյանը:
Տիկինը ներկայացավ, իսկ պարոն Օսիպյանը պատասխանեց, որ նրա բոլոր հարցադրումները վերաբերում են իր ցուցմունքներինեւ չի կարող հիմա պատասխանել, ապա շնորհակալություն հայտնեց ու պատրաստվեց հեռանալ:
Իսկ Գոհար Կարապետյանը շարունակեց. «Ինչո՞ւ պետք է իմ բաց մարմինը ձեր տանը ցույց տայի: Դուք բժի՞շկ էիք, ես ձեր տուն էի եկել… հերյուրանքներ մի տարածեք, միգուցե դո՞ւք էիք ձեր մարմինը այս ու այն կողմ ցույց տալիս»:
Կարդացեք նաև
Պարոն Օսիպյանը կրկին հետ եկավ, հորդորեց հարեւանուհուն չափերի մեջ մնալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ https://galatv.am/-ի
Տիկին Գոհար էս ոնցոր թե անհանգիստ եք հա՞, ոնցոր թե մոտենում է հա՞ զրպարտանքների համար պատասխան տալու ժամանակը։ Բա գիտեք տենց հեշտ է մարդուն անհիմն մեղադրել ու հետո պատասխան չտալը։ Սա դեռ ձեր վատի սկիզբն է, դեռ պատսախան եք տալու օրենքի առաջ ձեր զրպարտանքների համար։ Բոլորը օրենքի առջև հավասար են։