Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում Վալերի Օսիպյանը

Հուլիս 30,2014 20:32

Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի 2-րդ առերեսումը իր եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործով վկայի հետ ավարտվեց:

ՀՔԾ-ի շենքից դուրս գալով՝ պարոն Օսիպյանը հրաժարվեց առերեսման մասին որեւէ տեղեկություն տալ, հրաժարվեց պատասխանել մեր բոլոր հարցերին, ասաց՝ ցուցմունքների տակ ստորագրել է, որ պահպանի գաղտնիությունը. «Նախաքննությունը կավարտվի, բոլոր հարցերին կանդրադառնամ»:

Մեր հարցին, թե գործով վկա Սամվել, Սարգիս Հովհաննիսյանների մայրը՝ Սուսաննա Հովհաննիսյանը պնդում է, որ ձեր եղբորորդին մի շարք հանցագործություններ է  կատարել, որոնք դուք ծածկել եք, պարոն Օսիպյանը պատասխանեց. «Ամեն ինչ կավարտվի, կանդրադառնամ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ https://galatv.am/-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031