Այսօր Aravot.am-ը Սամվել Բալասանյանից` որպես Գյումրու քաղաքապետի, կարծիք հարցրեց իր քաղաքում մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կրիմինալ դեպքերի մասին` նույն օրը արձանագրված երկու սպանությունների և 5 դանակահարությունների մասին:
Այս հարցը մենք քաղաքապետին ուղղեցինք բնականաբար ի նկատի ունենալով այն փաստը, որ Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի օրերս սպանված միջնեկ եղբայրը` Հարություն Գրիգորյանը, Սամվել Բալասանյանի աշխատակիցն է եղել, աշխատել է Գյումրու քաղաքապետարանի համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժնում` որպես գլխավոր մասնագետ: Ի նկատի ունենալով նաև այն, որ մեր` քրեական թեմայով հրապարակումների մեկնաբանությունների տակ հաճախ են քննադատում Սամվել Բալասանյանին քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը փոփոխել չկարողանալու մեջ, հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով իրեն հաջողվե՞ց այս ուղղությամբ մի բան անել: Սամվել Բալասանյանը իր պատասխանով ապշեցրեց բոլոր լրագրողներին` սկսելով գովաբանել իր ստեղծած խաղահրապարակներն ու այգիները:
«Գալա»հեռուստաընկերության լրագրողը, ընդհատելով քաղաքապետին, նկատեց, որ հարցը այլ էր, խոսքը վերջին կրիմինալ դեպքերի մասին է: Նկատենք, սակայն, որ քաղաքապետը, չգիտես ինչու, նպատակ էր դրել մեր այս հարցի տակ իր կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելու, այս անգամ էլ վերջինս սկսեց սպորտի ոլորտում արձանագրված հաջողությունները թվարկել: «Ճիշտն ասած էդ պիտակը մի կպցրեք, մի էդ հարցը տվեք. Գյումրին կրիմինալ չի կարող լինել, Գյումրին արվեստի ու արհեստի քաղաք է: Հիմա դեպք է, բոլոր քաղաքներում էլ կա, ասենք գիտեք ինչ կա մեր քաղաքը կրիմինալ է, ընդհակառակը պետք է ասեք մեր քաղաքից լավը չկա, ասում են լավ, լավ ասելով լավ բան ենք ստանում, միշտ վատն ենք ասում, վատ, վատ ասելով միշտ վատ ենք ստանում: Դեպք է, եղել է, շատ վատ դեպք է, բոլորիս համար տհաճ է, բոլորս դատապարտում ենք, բայց համենայնդեպս ինչի է կրիմինալ քաղաք, սպորտի քաղաք է, տեսեք ինչ հաջողություններ ունենք…»,- ինքն իրեն համոզեց քաղաքապետը:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
՞Սամվել Բալասանյանը իր պատասխանով ապշեցրեց բոլոր լրագրողներին` սկսելով գովաբանել իր ստեղծած խաղահրապարակներն ու այգիները:
Քուր ջան բայց ինչի կապշիք ախր է? էդ մարդը ըդքան կհասկնա, ու ինքը իրոք փոխեց էդ մթնոլորտը, ինչ եկել է մե գլուխ փորձանքներ են էս քաղաքի վրա, էլ չեմ խոսա իրա վարչական վարույթները, օր սաղին մե գլոխ տուգանել կուտա 400.000-օվ, մէ մարդկային բանմ չկա մեջը
այդքան գովաբանում եք կատարած աշխատանքները բան չունեմ ասելու,մի քիչ ել մանկապարտեզներին անդրադարձեք ձեր ջանին ղուրբան, վարդանիկի կադրերն հմել ուղարկացդ սնունդն են լափում երեխեկին սովաց թողած.հլը մտեք 9 մանկապարտեզ ստուգեք եդտեղ կուշտ երեխա կա? կամ ժամը երկուսին աշխատակազմից մեկմ կա? երեխիս կտանիմ սոված տուն գուկա մե դայակմ կտեսնիմ մենակ. տնօրեն չկա,մանկավարժմ չկա. շատե թաղի մանկապարտեզ է տանս մոտիկ,թողնանք սովամահ էղնին երեխեքը? քաղաքապետ ջան տեր եղի ղուրբանդ եղնիմ