Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ներկայացվեցին Յունուս ամուսինների դեմ մեղադրանքները՝ հայրենիքի դավաճանություն. Haqqin.az

Հուլիս 30,2014 19:03

Քիչ առաջ մոտ 6 ժամ տևած հարցաքննությունից հետո Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դուրս բերեցին գլխավոր դատախազության շենքից, նստեցրին սև մեքենա և տարան Նասիմի շրջանային դատարան, հայտնում է «Հաքքին.ազ»-ը:

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը մեղադրվում է «հայրենիքի դավաճանության», «խարդախության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերից խուսափելու» հոդվածներով:

Նրա ամուսնու՝ քաղաքագետ Արիֆ Յունուսի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել «հայրենիքի դավաճանության» և «խարդախության» հոդվածներով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031