Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը կրկին ՀՔԾ-ում է

Հուլիս 30,2014 18:40

Այս պահին ՀՔԾ-ում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ նրա եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործով վկա Սամվել Հովհաննիսյանի առերես հարցաքննությունն է տեղի ունենում: Արդեն մոտ մեկ ժամ է՝ այն սկսվել է:

Առավոտյան էլ Վալերի Օսիպյանը առերեսվել է Սամվել Հովհաննիսյանի մոր՝ Սուսաննա Հովհաննիսյանի հետ:

Տիկին Հովհաննիսյանը Aravot.am-ին պատմեց, որ վեց ժամ տեւած առերեսման ընթացքում պարոն Օսիպյանը դանակահարությանը չառնչվող հարցեր է բարձրացրել, մասնավորապես տիկին Հովհաննիսյանից հարցրել է՝ ձեր ամուսինը փող կորցրե՞լ է, դուք տոկոսով փող տալի՞ս եք. «Դա բացարձակապես կապ չունի դանակահարության հետ, դանակահարվածի մայրն էլ է ասում, որ ձեր եղբորորդին է կատարել: Հիմա՝ ինչով ես կաշառել տուժածի մորը, ինձ չի հետաքրքրում»:

Տիկին Հովհաննիսյանը նաեւ պատմեց, որ առերեսման ժամանակ էլ է պատմել, որ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակը Նուբարաշենում վերջին երեք տարում մի քանի հանցագործություն է արել. «Դանակահարությունը Սեդրակի կատարած առաջին հանցագործությունը չէ: Առաջին անգամ նա կտրել էր զոհված ազատամարտիկի ականջը, գնացին, խնդրեցին, որ չբողոքի, գործը ծածկեցին: Մյուս դեպքն էլ մեր ներքեւի սեփական տներից Մարինեի տղա՝ Հովիկի դանակահարությունն էր, ոտքից էր խփել»:

Առերեսման ժամանակ փոխոստիկանապետն էլ սպառնացել է, որ այնպես կանի, տիկին Սուսաննայի վրա քրեական գործ կհարուցեն, քանի որ իր մայրը վատացել է, երբ Սեդրակի մասնակցությամբ դանակահարության օրը, իրենք գնացել են իրենց տուն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ https://galatv.am/-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031