Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղում սպանված զինվորը կանխազգո՞ւմ էր իր զոհվելը

Հուլիս 30,2014 18:15

Հուլիսի 28-ին Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում հուղարկավորվել են 19-ամյա Խաչատուր Բադասյանին, ով զոհվել էր Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով: Նա ընտանիքի միակ տղան էր:

Խաչատուրը հետմահու արժանացել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության «Արիության համար» մեդալի: Հաղթանակի գյուղապետ Վահրամ Շարոյանից տեղեկացանք, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հոգացել է Խաչատուրի դիակի տեղափոխությունը, նրա հոգեհացի ծախսը, նաեւ որոշակի գումար է նվիրաբերել նրա ընտանիքին:

Հաղթանակի 250 ընտանիքները, ավանդույթի համաձայն, գումար են հանգանակել համագյուղացի վշտատեր ընտանիքի համար: Բացի այդ, գյուղի շուրջ 50 երիտասարդներ` գյուղապետի գլխավորությամբ, փող են հանգանակել Բադասյանների ընտանիքին աջակցելու համար: Վահրամ Շարոյանն ասաց, որ Խաչատուրի հուղարկավորությունը կատարվել է նրա հորեղբոր տնից , ապա սգավորները գնացել են այն տուն, ուր ժամանակավորապես ապրում են Բադասյանները:

Զոհվելուց քիչ առաջ սոցիալապես անապահով, տնազուրկ ընտանիքը կարողացել է տուն գնել, որի մասին հայրը՝ Լեւոն Բադասյանը հեռախոսով տեղեկացրել է որդուն: Խաչատուրը կարծես թե վատ բան կանխազգալով՝ հորն ասել է, որ ինքն այնտեղ չի ապրելու:

Լուսանկարում՝ զոհված ազատամարտիկների հուշարձան-խաչքարը Հաղթանակում

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031