Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին

Հուլիս 30,2014 16:40

Հուլիսի 30-ին Ամերիկյան համալսարանում կայացավ մամլո ասուլիս՝ նվիրված արտերկրի լավագույն համալսարաններում հայ ուսանողների կրթական հնարավորություններին, Գյումրիում ոսկերչական արվեստը զարգացնելու նոր հարթակների ստեղծմանը, ինչպես նաև՝ «Լույսի» լիվինգ զարդերի ցուցադրությանը:

0546

Հիմնական հարցերից զատ՝ արծարծվեցին նաև քաղաքական թեմաներ: Այն հարցին, թե ինչքանով է հեռանկարային Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցումը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այդ միությունը ձեռնտու է մեզ համար: Նրա խոսքերով՝ Ռուսաստան-Բելառուս տնտեսական հարաբերությունների վերաբերյալ գնահատականների համեմատ Հայաստանն ավելի մեծ բիզնեսի հնարավորություններ ունի ներդրողների համար: Հայ գործարարներն այդ միությունը նոր զարգացման փուլ են համարում, քանի որ այն ընձեռում է աճելու հնարավորություն: Միակ թերությունը անդամ-երկրների ոչ այդքան զարգացած տնտեսական համակարգն է, ինչը չի կարող խթան հանդիսանալ մեր սեփական տնտեսության զարգացման համար: «Ամեն ինչ կախված է մեզնից: Մենք կարող ենք քաղաքական և իրավական ոլորտներից զատ՝ շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությունը նաև տնտեսական ոլորտում»:

Պարոն Սարգսյանը հիշատակեց դեպի Եվրոպա հայկական արտադրանքի տեղափոխման անհնարինության մասին՝ պայմանավորված Թուրքիայի սահմանային շրջափակմամբ:
Նա նաև ընդգծեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը՝ ի դեմս Մաքսային միության: «Մոտակա ժամանակներում մեզ դժվարություններ են սպասվում. դա մեծապես պայմանավորված է մեր աշխարհաքաղաքական դիրքով: Այդուհանդերձ աշխատում ենք փոխշահավետ համագործակցություն ստեղծելու ուղղությամբ», – հավելեց նա:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031