Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Շանթ Հարությունյանի՝ Գեորգի Վանյանը գործում է Հայաստանում որպես ՌԴ գործակալ

Հուլիս 30,2014 16:34

«Որքան ուժգնանում են Ռուսաստանի ճնշումները Հայաստանի վրա, այնքան բացահայտ լկտիորեն են գործում Հայաստանում ռուսական KGB-ի գործակալները, հայրենիքի դավաճանները: Արդեն բազմից նշել եմ, որ Ռուսաստանի գործակալները սկսել են աշխատել Ադրբեջանի եւ Թուրքիայի օգտին: Վերջին ակնհայտ դրսեւորումը եղավ Գեորգի Վանյանը»,- այսօր անդրադառնալով օրեր առաջ համացանցում տարածված լուրին, թե Գեորգի Վանյանը ցավակցություն է հայտնել ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքներին եւ ներողություն խնդրելու լուրին`

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

Նրա խոսքով, ինքը նախկինում մտածում էր, թե Վանյանը ազնիվ ու սկզբունքային մարդ է, բայց. «Այդ հայտարարությունները կապ չունեն ոչ արդարության, ոչ ազնվության, ոչ էլ սկզբունքայնության հետ: Նրա պահվածքը մի անուն ունի` հայրենիքի դավաճան: Եթե Գեորգի Վանյանը փորձեր պաշտպանել ադրբեջանցի դիվերսանտների իրավունքները`որպես կալանավորի, գուցե հասկանայի, բայց դիվերսանտին ակնհայտ համարել պատանդ, դա կանի միայն հայրենիքի դավաճանը»:

Շանթ Հարությունյանը Վանյանի հայտարարությունից հասկացել է, որ նա Մոսկվայի գործակալ է եւ գործում է Հայաստանի դեմ ռուսական KGB-ի ցուցումով.«Եթե Վանյանը թուրք-ադրբեջանական գործակալ լիներ, նրան Հայաստանում վաղուց կձերբակալեին, բայց անպատիժ գործել այսօր կարող են միայն Ռուսաստանի գործակալները»:
Aravot.am-ը Շանթ Հարությունյանի մեղադրանքների վերաբերյալ փորձեց զրուցել նաեւ Գեորգի Վանյանի հետ, բայց նա չցանկացավ անդրադառնալ իր հասցեին հնչած հայտարարությանը, միայն ասաց` no comment:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031