Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին են խոսում երեւանյան գովազդները

Հուլիս 30,2014 16:18

30 հուլիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

Հարգելի պարոն Մարգարյան,

Հուլիսի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց
Երևանում գովազդների դրական գործունեության մասին:
Չգիտեմ Ձեզ զեկուցե՞լ են, որ վերջերս Առավոտ օրաթերթն իր առաջին էջում
տեղադրել էր Իսակովի պողոտայի <Արա՛մ, մենք քեզ հետ ենք> ժամանակավրեպ
գովազդի մասին: Այսօր, հուլիսի 30-ին այդ գովազդն իր տեղում էր դեռ այն
դեպքում, երբ եվրատեսիլից անցել է ավելի քան 2 ամիս: Ուզում եմ հասկանալ, թե
Երևանի գովազդային գործակալությունը որքանո՞վ է հետևում գովազդների
նպատակայնությանը և արդյո՞ք սա բավարար աշխատանքի արդյունք է:
Խնդրում եմ պարզաբանել այս փաստը:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031