Նոր Նորքում «անտառների բնաջնջման», ծառերի հատման մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան` այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պարզաբանման մեջ: Քաղաքապետարանում վստահեցնում են, որ այդ տարածքը համալիր բարեկարգվում է, որի շրջանակում «ոչ միայն ծառեր չեն հատվելու, այլև նախատեսվում է լրացուցիչ ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ կատարել»:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հուլիսի 30-ին հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն` Նոր Նորքում` ջրաշխարհին կից անտառներում, «բուլդոզերները ջարդում են ծառերը»: Նախաձեռնության անդամները մտահոգություն էին հայտնում, որ «Մասիվի թոքերի ոչնչացումը կարող է հանգեցնել մարդու կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմանը»: «Մենք ենք այս քաղաքի տերը» կոչ էր անում վերականգնել կանաչ տարածքը նախկին տեսքով:
Նյութի մանրամասները կարդացեք ՍիվիլՆեթ -ի կայքում