Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Գյումրիում դուսընկածի համար մարդ են խփում, իսկ այդտեղ գալուբոյներն այնքան շատ են»

Հուլիս 30,2014 15:50

Գյումրիում հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը դանակահարության եւս 3 դեպք է տեղի ունեցել: News.am-ի տեղեկատվությամբ՝ այս անգամ եղբայրը դանակահարել է եղբորը:

Հիշեցնենք, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում սա արդեն 5-րդ դեպքն է Գյումրիում:
Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Մեր հարցին՝ Գյումրին նախկինում մշակութային քաղաք էր, հիմա կրիմինալի հեղինակություն ունի, ի՞նչ է կատարվում Գյումրիում: Նա պատասխանեց. «Ես ի՞նչ ասեմ, երբ որ այստեղ մարդ էր գալիս (նկատի ունի քաղաքապետի փոխվելը,- Հ.Ջ.), ասում էիք՝ բարոյահոգեբանական մթնոլորտը եկել են փոխելու: Էս ի՞նչ դարձավ էս բարոյահոգեբանական մթնոլորտը»: Մենք ճշտեցինք ՝այսինքն, քաղաքապետի պատճառո՞վ է եղել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ միայն իր: Շատ վատ է, որ երկիրը խառնում է տեր ու մանուկին իրար: Երբ գործ չի լինում, պրոբլեմ է լինում, այն կառույցները, որ պետք է դրանից ուրախանան, որ իրար են խփում, պետք է ինչ-որ բանով օգտվեն, ասում են՝ էս ի՞նչ է այսքան խաղաղ, մարդ չկա, որ իրար խփեն, մենք մեջը փող աշխատենք»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ են այդքան շատացել հանցագործության դեպքերը Գյումրիում, ո՞վ է պատասխանատու դրա համար՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ուղղակի դուք եք այդպես շատ լուսաբանում: Երեւանում նույնքան սարսափելի բաներ են տեղի ունենում: Հետո երկրորդ քաղաքն է դարձել, բոլոր երկրորդ քաղաքների բնակչության մեջ, սարեցի ժողովրդի մեջ՝ այստեղ, շատ է տղամարդկություն, թասիբ քաշել: Տես, դուսընկածի համար մարդ են խփում: Իսկ հիմա այդտեղ գալուբոյներն այնքան շատ են, որ սովորական բան է դարձել, ասենք, շատ տեղերում»:

Ըստ Վարդան Ղուկասյանի, Գյումրիում թասիբը մեռած չի, դրա համար իրար սպանում են՝ նամուսի համար. «Կարճ հագնելը ամոթ է, հասկանո՞ւմ ես, տղամարդու շալվարը, որ կնիկմարդը հագնում է՝ ամոթ է: Չնայած գրված է, որ աշխարհի վերջին օրերին կանայք պիտի կուսությունից դուրս գան, նոր ամուսնանան, տղամարդիկ պետք է ստորանան կանանց դեմ, այդպիսի բաներ են գրված»:

Մեր հարցին՝ այսինքն, թասիբի համա՞ր է, որ Գյումրիում շատ են լինում սպանությունները՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Փողի համար չէ, որ տուն թալանեն…բան: Կարող է ինքնասիրության հետ կապված խնդիր է, իրար հետ կռվում են՝ այդքան բան: Առաջ բոլոր թաղերն իրար հետ ընկերացել էին, չէին ուզում, որ մարդիկ իրար հետ կռվեին: Գիտեք ինչքան դժվար բան է թաղերն իրար հետ ընկերացնելը: Ցավոք, մարդիկ կան, ասում են՝ թող մարդիկ իրար ուտեն, իրենց քաղաքականությունը շատ-շատ կառույցների մոտ լավ ստացվում է: Ես նմանատիպ բաներ չեմ ընդունում, չեմ ուզում, որ մեկի մատը փուշ մտնի»:

Մենք հետաքրքրվեցինք՝ որ Ձեր հեղինակությունն այդքան բարձր է Գյումրիում, չե՞ք ուզում կոչով հանդես գալ, որ գյումրեցիները վերջ տան այս սպանություններին, չշնանան, չսպանեն՝ նա պատասխանեց. «Ես միշտ ասում եմ: Աշխարհի վերջին օրերին այդպես պիտի լինի՝ ոչ վարդապետ, ոչ քահանա, ոչ ռամիկ, ոչ իշխան…պիտի չմնան: Այսպես պիտի լինի, կատարվում է, աշխարհի բանն է: Աշխարհի վերջին օրերն են, ամբողջ աշխարհը խառնվել է, տեսնում եմ ինչ է կատարվում: Գյումրեցիներն ասում են՝ ծո, շունը շապիկ է հագել, կատուն էլ՝ վարտիք է հագել, էլ ի՞նչ կուզեք, այդպես պիտի եղնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (22)

Պատասխանել

  1. MIka says:

    մի հատ հարցրեք ցանկացած գյումրեցու նույն ղուկասյանի ժամանակ քանի բացահայտ սպանություններ եղան քաղաքում…. անընդհատ. իսկ երևի մոռացել են ավտոմատ զենքով քաղաքի կենտրոնում իրար հետևից ընկած ջիփերով ռազբորկեն ղուկասյանների կլանի հետ, որին անմեղ երեխա զոհ գնաց ում դիակը տեղից գողացել էին ու շաբաթներ հետո գտան լքված ինչ որ տնակում… ամոթ է ամոթ գոնե էդ ժամանակների մասին հանցագործությունների առումով թող սուս մնա, իրա տղեն ավտոմատով հելել կրակել էր ասում է. “դե երեխեքը չարություն են արել”… լիզուդ կդռե տակըդ դիր…

  2. Արտակ says:

    Կեցցե մեր քաղաքապետը: Կարող է այսպես արտահայտվել, իրավունք ունի: Քաղաքը դարձրեցին գլադիատորական կռիվների կրկես: ժողովրդին պահեցին սոված, առանց աշխատանքի, խնդիրների մեջ թաղված, որ բարոյականություն, նամուս կոչվածը վերանում է քաղաքից, որպեսզի ժամանակավրեպ իշխանավորները հրճվեն:

  3. Subaru says:

    Արտակ Լիլօօօյան դու ինչո՞ւ Լրաբեր չէս վարում:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ միգուցե ամբողջ պրոբլեմը հե՛նց գյումրեցիներն իրե՛նք են: «Նամուսն ու թասիբը» որ չլիներ, քյասիբի սիրտը կպայթեր:

  5. гюмреци says:

    по любому Вардан лучший мер всех времен ..жителей гюмри унижают везде и всюду все рабочие места города заняты хопанчи инагородцами …все гос структуры даже частные руководят не гюмрийци …мы дошли до того что быт гюмрийцем в гюмри не выгодно …..так что ВАРДАНА надо назад …будем пот держать

  6. Տիրուհի says:

    Հուսով եմ իմ պատասխանը կհրապարակեք,քանի որ թույլ եք տվել այս լայնբերանին վարքաբեկել իմ մտերիմին…վարդանիկ ղուկասյան դու լավ գիտես այդ աղջիկը դուրսընկած է?դորսընկածը դու էս:դու հենց քեզ մի լավ բառով կբնութագրեյիր՝մուտիլովշիկ,որովհետև ասածներիտ ապացույցը չունես:գնա ու հարսիտ ու աղջիկներիտ մասին մտածի….

  7. Ղ. Առաքելյան-տեքստիլ թաղամասից says:

    Հռիփսեմե ջան, ապրիս, վաղուց տղամարդու, իսկական տղամարդու, իր քաղաքի մասին մտահոգ մարդու խոսք չէինք լսե, էս մարդը Գյումրին սարքեց, ավերակներից հանեց, վով ինչ ուզե, թող սե, բամբասե, փաստը ըդիգ է , իսկ եթե Վարդանի հետ կփորձեն կրիմինալ կապել, ըբը հմի ինչի է կռից դավին ավելի շատ? ամեն դեպքում, հեչ չէինք իմացել, որ Վարդան Ղուկասյանի օրով ավագանու անդամներին տներից բերեին նիստերի ու իրանց ամսական նպաստ տային, որ քվեարկեն, Վարդանը մարդ է, լավ քաղաքապետ ու պրծ

    • xnd says:

      Ղ. Առաքելյան ջան տեքստիլ թաղամասից գոնե վերջում ժպիտ դիր 🙂 , որ իմանանք կատակ ես անում ,, թե չէ հայ – հայ է հավատացել էինք…

  8. Ա.Զաքարյան says:

    Ոմանք մոռանում են թե քանի տասնյակ մարդկանց էին ծեծում քաղաքապետարանում Վ.Ղուկասյանի օրոք:Երևի մոռացել են,թե ինչեր էր հայհոյում քաղաքապետարանի աշխատակիցներին ,իսկ ոմանց էլ կանացի կալգոտկաներ հագցնում:

  9. @Բ@ says:

    Այս մարդը մեկ էլ գալուբոյացավ ունի:Ախպեր ջան կողքիտ ամպագույներին ու վարդագույներին գնա հաշվի:Լիքն են շրջապատումտ:Շարժ ու ձևտ տեսել ես?Անեցքներտել լռիվ տիկինական է….Հաստատված է,որ ամենամոլի հակասեռամոլները թաքնված գեյերն են…գնա ու մտածե:

  10. Տեր says:

    Տիրուհիկ, իսկ դու ում մտերիմն ես, որ? Վարդանի հարցազրուցում ոչ մի անուն չկա տրված, դու փաստորեն գիտես հա ում մասին է խոսքը?, դե ասա մենք էլ իմանանք էլի, թե չէ Վարդանը Ղուկասյանը, ինչպես բոլոր նորմալ գյումրեցիներ, դեմ են բարոյազրկությանը, իսկ եթե ընտանիքավորներից մեկի կնոջ հետ ինչ-ինչ հարաբերություններ կան ու դա նաև տարբեր նյութերում կա գրված, ինչի ես վառվում, միայն ասա , թե դու ում ի նկատի ունես, որ ասում ես մտերիմ ես

    • Տիրուհի says:

      Տերիկ ,իսկ դու այդքան միամիտն ես ու չես հասկանում թե տերտ ում մասին է ասում?անուն տալ պետք չէ,բոլորնել շատ լավ հասկացան,թե նա ում ինկատի ուներ:Իսկ իրենց միամիտի տեղ դնողներն էլ,քո նման,տիրոջ սխալի ուղղում են այստեղ անում:Վախկոտներ,ամոթ արեք,գոնե այդքան տղամարդկություն ունեցեք ձեր տիրոջ կոպիտ սխալը ընդունելու,որ առանց իմանալու մարդկանց զրպարտում է:Դարդերը հելել իրեն են ուտում,ինքը ընկել ինչեր է բանսարկում.

  11. Ապեր says:

    Ինչ եք հարձակվել Վարդանի վրա? Տղամարդ տղա եք տեսել որ գալուբոյներին կքննադատե այան ափաշքյարա, հարձակվել եք?ինչի որն է ձեր մեջ գալուբոյ օր վառվել եք? դե, ըդպես էլի, սաղ գեյերի կոնգրեսը ծանր կտանի օր իրանց հասցեին բան կսեն, իսկ դու ըբը ես ինչ ես , եթե կապ չունիս գեյերի հետ, իրանց հոգեբանությունը ինչ գիդես, գոնե ֆայմ ունեցի , քեզի մի ծախէ, իսկ Վարդանը քեզիպեսներին ատողներից է , դրա համար էլ վառել է տակդ, կամ …..

  12. @Բ@ says:

    Գեյերի հոգեբանությունը իմանալ պետք չէ,պատմություն կարելի է իմանալ ախչիկ ջան.դու երևի լավ գիտես թե ինչեմ ասում:ձեր տակը շատ շուտվանից է վառված…դրա մասին մտածի!

  13. Frida says:

    Ի զուր մի պաշտպանի Վարդանիկիտ,աղջի:Նա նորվա զրպարտողը չէ:Էքստազի մեջ որ ընկնում է՝թող ու փախի:Իրար հետ նստեք ու անեծքների ժողովածու գրեք:Դա ձեզ մոտ լավ կստացվի:

  14. Ոսկանյան Մ says:

    Մի քանի տարի առաջ հանգուցյալ Հարութին վարդանիկ և սպատրակ ղուկասյանները սարսափելի ծեծի էին ենթարկել ԱԳԼՃԿ-յի բակում:Ամենավերջին հայհոյանքներն էին տալիս նրան:Իսկ հիմա հանգուցյալը դարձավ այսքան լավը՞:Ես ոչ մեկին չեմ պաշտպանում:Կա դատարան…..թող մեղավորը պատժվի:Բայց սրա մատ ու եղունգի արանք մտնելը զարմանալի էր:

  15. Կարինե says:

    Frida, անեծքների վերաբերյալ քո մասնագիտական գիտելիքները ինչի չես վաճառոում, լավ փող կանես, ինչքան հասկացա բռնող են անեծքներդ, որ ուրիշներին խորհուրդներ ես տալիս

  16. Արմենուհի says:

    Տիրուհին, նոր կարդացի քո մեկնաբանությունները, ուզում եմ հասկանալ էդ կարգի կանանց դու ինչ անուն կտաս?ուղղակի հետաքրքիր է

  17. Տիրուհի says:

    Արմենուհի,իսկ դու հարյուր տոկոսով համոզված ես որ այդ կինը դուրսընկած է?եթե,այո,ուրեմն ես քեզ հետ բան չունեմ ասելու:Հիմա եթե որևէ մեկը հելնի ու քեզ ասի,որ դու փողոցային էս լավ կլինի?Քող դատարանը որոշի,թե ով ով է,այլ ոչ թե այս մարդը:

  18. Salnazar says:

    Եթե այդ կնոջ հասցեին բան ասեն տուժածի բարեկամները,հլը ընդունելի է,բայց որ սա է իրա ջարդած շերեփով մեյդան գրվում……….

  19. Արմենուհի says:

    Տիրուհի, ինձ որևէ մեկը չի կարող ասել փողոցային, որվհետև ես որևէ հարաբերություններ չունեմ հարևանի տղամարդկանց հետ կամ սիրային հետապնդումներ չեմ անում, դրա համար եմ ասում, ինչ անուն կտաս այդ կարգի կանանց, սա չափազանց կարճ քո գրածի վերաբերյալ, իսկ եթե ապավինում ես դատարանին, ապա մի մոռացիր , որ դատարաններում էլ մարդիկ են նստած և միևնույնն է որոշումը մարդն է կայացնում, մնում է, որ ամեն մեկը իրա արածի համար Աստծուց գտնի ու իրա վարքի համար իրա մեջ իրա խղճի առաջ պատասխան տա

  20. Տիրուհի says:

    Կարող են ասել……ով է քեզ ասել,որ չեն կարող.զրպարտելուց հեշտ բան,առավել ևս այս քաղաքում:Իսկ դու հաստատ՝100% գիտե՞ս,որ սիրային կապի մեջ է եղել հարևանի հետ:Եթե գիտես,ուրեմ քեզ հետ խոսելը իմաստ չունի:Այստեղ հարցը նրանում է,թե ով է այդ կնոջը դուսընկած ասում.վարդանը,որը քաղաքապետի ընտրությունների ժամանակ ամենավերջին վիրավորանքներն էր մասսայական տալիս Վ.Գրիգորյանի ընտանիքի ու նրա բարեկամների հասցեին:))))))))))))
    Վերջին գրածիտ հետ լրիվ համաձայն եմ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031