Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է վիզա տրամադրել ՌԴ քաղաքացիներին, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
Դեսպանատան կայքում դրված հաղորդագրության մեջ ասվում է, որ դա կապված է տեխնիկական խնդիրների հետ.
«Տվյալ խնդիրը համընդհանուր է և կապված չէ կոնկրետ երկրի կամ վիզային կարգի հետ: Մենք ներողություն ենք խնդրում վիզայի համար դիմած անձանց՝ ուշացման համար: Մենք կվերադարձնենք ձեր անձնագիրը վիզայի հետ, հենց որ խնդիրը վերացվի: Ցավոք, այս պահին չենք կարող ասել, թե ինչքան ժամանակ կպահանջվի դրա համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Դեսպանատնից հայտնել են, որ բոլոր ցանկացողները կարող են վերցնել իրենց անձնագրերը՝ առանց վիզայի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ