ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից այս պահին ապօրենի գործողություններ են իրականացվում Մարզահամերգային համալիրի հանդեպ: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր և առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից:
Այս ամենը հետևանք է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ բյուջեից շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ՄՀՀ-ին փաստորեն չտրամադրված վարկի շուրջ մութ պատմությունը քողարկելու:
Մամուլի պատասխանատու Լիլիա Ադունց