Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը հույս ունի, որ Տարոն Մարգարյանը միջոցներ կձեռնարկի մանկատների նախկին շրջանավարտների կենցաղը բարելավելու համար

Հուլիս 30,2014 15:12

30 հուլիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

Հարգելի պարոն Մարգարյան,

Ս.թ. հուլիսի 29-ին լրատվությամբ տարածվել է մի քանի տեսանյութ, որտեղ
նկարագրվում են լամպերի գործարանի հանրակացարանում ապրող մանկատների նախկին
շրջանավարտների ստացած իբրև թե «բնակարաններում» առկա անմարդկային ու
ահավոր պայմանների մասին «Գետո մանկատան սաների համար 29.07.2014»,
Մեկ ամիս `առանց ջրի«Մեզ էլ մեջը սեփականաշնորհել են» (տեսանյութ)

Իհարկե այս փաստն արձանագրվել է Վերահսկիչ պալատի 2008 թվականի տարեկան
զեկույցում, բայց դրանից ոչինչ ի փոխվել, այն պաշտոնյաները, ովքեր բառի
բուն իմաստով լափել են մանկատան շրջանավարտների համար բնակարան հատկացնելու
ծրագրով նախատեսված պետական և կարծեմ նաև, միջազգային վարկային գումարները,
կարող է այս պահին շարունակում են աշխատել սոցապ նախարարությունում:
Այսինքն որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել այդ գողության համար:
Ինչևէ, խնդիրն հիմա նրանում է, որ պետք է քայլեր ձեռնարկել այս մարդկանց
վիճակը մի փոքր բարելավելու ուղղությամբ: Նրանք նույնպես երևանցիներ են և
Ձեր ընտրողները:

Խնդրում ու հավատում եմ, որ Դուք անպայման կարձագանքեք և անհրաժեշտ
միջոցները կձեռնարկեք նրանց կենցաղը բարելավելու համար:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031