Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծ. «Արձակի հետնաբակում հայտնված որոշ կանայք պոեզիայում խոսում են իրենց մարմնի մասերից»

Հուլիս 30,2014 14:05

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը համոզված է՝ գրականությանը չի կարելի դնչակալ հագցնել: Նրա ձեւակերպմամբ. «Բառը խոսքի մեջ է ազատվում իր իներտ վիճակից, բառը բառարանում սպասում է իր հայտնությանը՝ շնորհիվ պոետի ու արձակագրի…»: Արտեմ Հարությունյանի խոսքով. «Բառօգտագործման ազատության վրա սանձ դնեը վտանգավոր բան է…ոնց որ թթվող գինու վրա հավերժական չուգունի «պրոբկա» դնես, կպայթեցնի ինքն իրեն»: Նա մի քանի օրինակ բերեց՝ ժամանակին Ջեյմս Ջոյսը ամենապարզ պատմվածաշարի՝ «Դուբլինցիների» համար փախավ Դուբլինից, որովհետեւ նրա դեմ սկսվեցին հալածանքներ. «Ուլիսեսը» լույս տեսավ Փարիզում, ու ինչպես ինքն է ասում. «Չափից ավելի լավ փայլեցրած իմ հայելում Անգլիան չցանկացավ տեսնել իր կոմիկական վիճակը», Անգլիան այն երկիրն է, որտեղ տղամարդը եւ կինը վիպասանության մեջ հագուստներով են անկողին մտնում, ամոթ է վիկտորիան պատմուճանը պոկել անգլիացու վրայից, օ,՜ միայն հագուստով պետք է սեռական ակտը տեղի ունենա:

Կամ մեկ այլ օրինակ եւս՝ Բոդլերին դատավորը ստորացրեց նրա գրքից չորս բանաստեղծություն պոկելով դատական նիստի ժամանակ: Արգելեցին եւ գրվեց այսպիսի խայտառակ տող՝ «Բոդլերը խախտում է բարոյական ռեալիզմի սահմանները»: Բանաստեղծի համոզմամբ, հասարակությունը պետք է այնքան կրթված լինի, որ կարողանա տարբերել պսեւդոպոռնոգրաֆիան ու իրական պոռնոգրաֆիան, ինչպես նաեւ այն, թե հանուն ինչի են արված «բաց» նկարագրությունները: Արտեմ Հարությունյանը հավելում է, որ այսօր Հայաստանում միտում կա ժարգոնն ու ոչ ստանդարտ բառապաշարը գրականություն «խոթելու». «Որոշ կանայք տեսնելով, որ արձակում ընկել են հետնաբակ, պոեզիայում են համարձակ աղջիկներ, նրանք խոսում են իրենց մարմնի մասերի ու այլ բաների մասին: Հասարակությունն էլ ոռնոց է բարձրացնում, թե խախտվում է իր գրական ճաշակի ազատությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031