Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական քառյակի մոտեցումը «բզկտելու է մեր ժողովրդին»

Հուլիս 30,2014 13:54

«Խորհրդարանական ընդդիմությունը կուսակցական կամ միջկուսակցական ֆորմատով է հանդես գալիս: Այսինքն, իրենք խոսում են, որ իրենք պետք է հավաքվեն, տապալեն Սերժ Սարգսյանի կառավարությունը, ստեղծեն նոր կառավարություն ու այլն: Բայց միգուցե կլինեն այլ ուժեր, որոնք նրանց չեն պաշտպանի: Իրենք էլ կցանկանան տապալել Սերժ Սարգսյանին, բայց իրենք կուզեն իշխանության գալ: Կլինեն ուժեր, որոնք չեն ցանկանա Սարգսյանին տապալել, կցանկանան, որ մնա եւ այլն: Դա բզկտելու է մեր ժողովրդին: Այսօր անթույլատրելի է այդպիսի վիճակը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում աշնանը խորհրդարանական քառյակի՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», կողմից հրավիրվելիք հանրահավաքին: Կարո՞ղ է այն վերաճել համազգային բողոքի եւ ընդվզման:

Հիշեցնենք, քառյակի 12 պահանջների՝ իշխանության կողմից չկատարման դեպքում, այդ ուժերը նախատեսում են աշնանը հանրահավաք կազմակերպել:

Աշոտ Մանուչարյանը քաղաքական ուժերին կոչ է անում թողնել ամբիցիաները եւ պաշտպանել ազատամարտիկների ու մտավորականության որոշակի շրջանակների բարձրացրած հարցադրումները. «Նրանք ասում են՝ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ տերը դառնա իրավիճակի, իր ձեռքը վերցնի վերահսկողությունը, ոնց որ 1988-ին էր: Ուղղակի, ի տարբերություն 1988-ի, այսօր ժողովրդից չի պահանջվում, որ 24 ժամ կանգնի փողոցում: Նա մի անգամ դուրս գա, եւ զգուշացնի բոլորին, որ տերը եկել է ու նայում է՝ թե ի՞նչ են անում, բոլորն արդեն կսկսեն իրար հետ մրցակցել, թե ո՞վ ավելի լավ կներկայացնի եւ կիրականացնի ժողովրդի շահերը: Եթե այսօր ասում են՝ այսինչ պաշտոնյան գող է ու դրան ոչինչ չի հետեւում, իսկ եթե ժողովուրդն արդեն կանգնած է, այդ պաշտոնյան մի վայրկյան չի մնա իր տեղում: Բոլոր պաշտոնյաները կվազվզեն, կսկսեն ապացուցել, որ իրենք ոչինչ չեն արել, հակառակը, բացահայտել են գողությունները, ամեն ինչ անում են երկրի ծաղկման համար: Սա նորմալ վիճակի կբերի»:

Քաղաքական ուժերը, ըստ Աշոտ Մանուչարյանի, չպետք է իրավիճակի տերը լինեն, այլ վերածվեն «նորմալ ծառայի»: Նրանք պետք է ներկայացնեն իրենց մոտեցումները, անելիքները՝ ժողովուրդն էլ որոշում է՝ ո՞վ գնա, ո՞վ շարունակի աշխատել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031