Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Լեւոն Հայրապետյանը միջազգային շատ խոշոր միջնորդ է» (Տեսանյութ)

Հուլիս 30,2014 12:14

Օրերս ԼՂՀ վարչապետը հայտարարել էր, որ Ղարաբաղի համար մադրիդյան սկզբունքներն անընդունելի են: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով այդ առիթով լրագրողներից մեկի հարցին, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն ասաց. «Ճիշտն ասած, Մինսկի գործընթացն անընդունելի է վաղուց»:

Գործընթացն հայկական կողմերի մասնակցությունը, ըստ նրա, պայմանավորված է եղել նրանով, որ «աշխարհի տերերն» են ասել, որ պետք է մասնակցել ու Հայաստանը շատ լավ գիտեր, որ դա իր համար ոչինչ է, սեփական քաղաքականությունն է պետք տանել ու տանում էր:

Նա հիշեց, որ ժամանակին, այդ գործընթացին զուգահեռ մեկ այլ գործընթաց էր գնում`կոնֆեդերատիվ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան ստանալու եւ դրանք Կովկասյան կոնֆեդերացիայի մեջ միավորելու, ինչը շատ խոստումնալից էր: Հետո դա մոռացվեց, պետությունները գնացին միայն Մինսկի գործընթացով շարժվել, որոնց սկզբունքները փոխվում էին ու մեկը մյուսից խայտառակ էին մեզ համար: Նա հիշեցրեց, որ այդ գործընթացի շրջանակում էր Հայաստանին առաջարկվել Մեղրիի փոխանակման տարբերակը, որը մեր երկրի, պետության ու ժողովրդի ավարտն էր:\

Այսօր, Մանուչարյանն ասում է, որ այդ գործընթացից դուրս պետությունները նորից սեփական քաղաքականությունը կարող են վարել: «Ոչ Իլհամ Ալիեւը, ոչ Սերժ Սարգսյանն ի վիճակի չեն ինքնուրույն քայլ անել: Նրանք այնպիսի աքցանների մեջ են, որ անմիջապես կոչնչացվեն: Այդպիսի վիճակում են քաղաքական էլիտայի ճնշող մեծամասնությունը: Ժողովուրդները քայլ պետք է անեն»:

Այս իմաստով, Աշոտ Մանուչարյանը շատ վատ է համարում այն, որ Լեւոն Հայրապետյանը հայտնվել է բանտում. «Լեւոն Հայրապետյանը մեր եւ Ադրբեջանի համար երկխոսության կազմակերպելու հստակ լծակներից մեկն է: Լեւոն Հայրապետյանը միջազգային շատ խոշոր միջնորդ է: Նա մարդկային ինչ-ինչ խախտումներ կատարել է եւ ես չեմ զարմանա, բայց չեմ կարծում, թե ավել, քան ռուսական որեւէ մի այլ մեծահարուստ: Այն ժամանակներում ամեն ինչ էլ լինում էր»:

Այլ մանրամասները` տեսանյութում


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ամեն ինչ կոչվածի համար ամենքը պիտի պատասխան տան և վերջ:Սիրում եք հեքիաթել, թե` օրենքը հավասար է բոլորի համար:Այդ օրենքը`կգա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031