Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Հայաստանի դերակատարումը կարող է մեծանալ» (Տեսանյութ)

Հուլիս 30,2014 11:54

Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, մասնավորապես, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի, միտված են մի բանի`փոխել աշխարհակարգը: Իսկ դրա հետեւում, ըստ նրա կանգնած է համաշխարհային օլիգարխիան, որին ձեռնտու է կոնֆլիկտային իրավիճակը, քանզի դա վերահսկելի է դարձնում պետությունները: Այդ զարգացումների արդյունքում, Աշոտ Մանուչարյանը չի բացառում, որ Հայաստանը վերածվի քաոսի, այն պարագայում, եթե որոշվի «կովկասյան կոմունիկացիոն միջանցքը փակել»:

Խոսելով այս պահին Հայաստանի միջազգային հարթակում ունեցած տեղի ու դերի մասին, բանախոսը նկատեց, որ մեր երկրի եւ արտաքին, եւ ներքին քաղաքականությունում արդեն 25 տարի է՝ նվազում է գնում, քանի որ մենք չունենք սեփական նպատակ, սեփական կամք եւ միտք: «Այդ իմաստով մեր դերակատարումը զրո է»,- ասաց նա հավելելով. «Բայց իրականում կարող է մեծ լինել շատ կարճ ժամանակահատվածում: Այսօր արդեն հարցադրումները կատարվում են եւ հարյուր հայից ինձ ավելի հետաքրքիր են ոչ թե 99-ը, որոնք վհատված են, այլ այն մեկը, որ տեսնում է ելքը: 1988-99 թվականներին մենք տեսել ենք ելքը, ունեցել ենք վերելքը, ժողովուրդը կազմավորել էր համակարգը եւ այդ պետությունում չկար ոչ մի կաշառակեր: Մեզ նոր ընդվզումն է պետք: Պարտադրանքի համակարգ է պետք եւ դա մենք գիտենք ու կարող ենք աշխարհին էլ ցույց տալ: Սփյուռքի ներուժն էլ ճիշտ պետք է օգտագործենք: Ես դիմում եմ, այն հարյուրից մեկին, եթե այդ մեկերը ոտքի կանգնեն, մնացյալը կակտիվանան»:

Աշոտ Մանուչարյանը համամիտ չէ այն դիտարկումներին, որ այժմ Ուկրաինայում նույն զարգացումներն են ընթանում, ինչ-որ 1988-99-ին մեզ մոտ.«Ուկրաինան նույնը չարեց, Ուկրաինան ընդվզեց մասնակիորեն»:

Բանախոսի այլ դիտարկումները` տեսանյութում

 

Հայաստանի`ԵՏՄ անդամակցության ձգձգումը Աշոտ Մանուչարյանը նույնպես կապում է աշխարհում առկա իրավիճակի հետ: Հարցի հանգուցալուծումը նա տեսնում է հենց հետագա զարգացումներում. «Առաջինը ՌԴ-ում կոլապս կսկսվի, թե՞ ԱՄՆ-ում: Հիմա դոլարի նկատմամբ էլ հիմա գործընթացներ են գնում: Տեսնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031