Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գնդեվազցիների բողոքը Համաշխարհային բանկին. Sos Amulsar

Հուլիս 30,2014 11:42

«Համաշխարհային բանկի Պարտականությունների կատարման գծով

խորհրդականի/ Օմբուդսմենի ապարատին (САО)
ՀՀ Վայոց ձոր մարզի Գնդեվազ գյուղի բնակիչներից
Դիմում-բողոք

Նկատի առնելով ոսկու արդյունահանման, առավել ևս բաց եղանակով արդյունահանման և ցիանային հարթակի բացասական վտանգները շրջակա միջավայրի և տեղի բնակչության` հանձինս Գնդեվազ գյուղի համայնքի վրա` ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դիմում են CAO-ին հետևյալ բողոքով: Մենք՝ Գնդեվազ գյուղի բնակիչներս, բազմիցս արձանագրել ենք Ամուլսարի հանքավայրի հետախուզական աշխատանքների բացասական հետևանքները.
– մեր գյուղատնտեսական ապրանքները դժվարությամբ են իրացվում շուկայում,
-անասունները Ամուլսարի ազդեցության գոտուց բերված անասնակերը չեն ուտում,
-Գնդեվազում կայացած հանրային լսումների ժամանակ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ կարծիքները չեն արձանագրվում,
-միջազգային նորմերին չհամապատասխանող, երկու կիլոմետր հեռավորության վրա նախագծով կառուցվող ցիանային հարթակը իր կործանարար ու մահաբեր հետեւանքները կունենա թե Գնդեվազի շրջակա միջավայրի, և թե Գնդեվազի բնակչության վրա:
Մենք՝ Գնդեվազ գյուղից Ամուլսարի հանքավայրում աշխատողներս, արդեն իսկ տուժել ենք հանքավայրում աշխատելու ընթացքում` չստանալով համապատասխան բժշկական օգնություն և հետազոտություն:
«Գեոթիմ» կազմակերպությունը մանիպուլյացիայի է ենթարկում գնդեվազցիներին՝ ասելով, որ իրենց հողատարածքները կգնահատվեն շատ բարձր գներով, վաճառքից ստացված գումարով կկարողանան գնել բնակարան Երևանում և հանրապետության այլ տարածքներում և կտեղահանվեն:
Գեոթիմ կազմակերպությունը իր գործը առաջ տանելու համար շրջանառում է բնակչությանը խաբելու ցանկացած միջոց, այդ թվում հավաքում է գյուղացիների հողերի սեփականության վկայականները, իբր չափագրումները իրականացնելու համար, բայց վերջինս խաբկանք է և նպատակն ակնհայտ է:

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում պայթեցումներ կատարելու հետևանքով ծանր մետաղների փոշին կտարածվի գյուղի արոտավայրերի, խոտհարքերի, արտերի, ինչպես նաև գյուղի բնակելի տարածքի վրա: Անկախ փորձագետների հավաստմամբ կբարձրանա ռադիոակտիվ ֆոնի մակարդակը:

Մեր իրավունքների խախտումը տեղի է ունենում IFC և EBRD-ի հովանավորչությամբ: Գեոթիմ կազմակերպությունը ոչ իրավական ճանապարհով է հարցերը լուծում և այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքել, կամ ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այս մանիպուլյացիայի զոհերը:

Մենք՝ Գնդեվազ գյուղի ներքոստորագրող բնակիչներս, կտրականապես դեմ ենք Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցմանը:

Մենք պահանջում ենք IFC-ից դադարեցնել այս հանցավոր ծրագրի ֆինանսավորումը, քանի որ այն մեծ վտանգներ է պարունակում Գնդեվազի բնակչության համար: Մենք պահանջում ենք հաշվի առնել մեր կարծիքը և չխախտել մեր իրավունքները»:
Այնուհետ բնակիչների 210 ստորագրությունների թերթերն են:

ecolur.org

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031