Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյան. «Լ.Հայրապետյանի շուրջ ստեղծված այս իրավիճակը ձեռնտու է մեր հակառակորդներին». «Հայոց աշխարհ»

Հուլիս 30,2014 11:37

Հատված ԼՂ Անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Ի՞նչ եք կարծում. ինչո՞ւ հենց Լեւոն Հայրապետյանը հայտնվեց ռուսաստանյան իրավապահների տեսադաշտում։ Եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ թե քաղաքական, այլ իրավական հողի վրա է, ինչո՞ւ հենց կալանքը ընտրվեց որպես խափանման միջոց։ Հիմնավորումը, թե Հայրապետյանը կարող էր խոչընդոտել նախաքննությանը, որքանո՞վ համոզիչ է։

-Թույլ հիմնավորում է։ Չեմ կարծում, թե ազատության մեջ հայտնվելու դեպքում Լ.Հայրապետյանը փորձելու է խոչընդոտել քննությանը։ Դրա համար էլ համարում եմ, որ խափանման միջոցը պետք է փոխվի. նա իրոք մեծ ներդրումներ է արել Արցախի զարգացման ծրագրերում, այդ թվում՝ համայնքային նշանակության, եւ մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ մեր հայրենակիցը հայտնվի ազատության մեջ։

-Բացառո՞ւմ եք, որ այդպիսով իրոք փորձ է արվում մեկուսացնել հեղինակություն եւ ֆինանսական լուրջ հնարավորություններ ունեցող գործչին, որը հարկ եղած դեպքում՝ եթե Ադրբեջանը որոշեր խոսքից գործի անցնել եւ լայնածավալ հարձակում սկսել Արցախի դեմ, վստահաբար գործուն աջակցություն ցույց կտար արցախահայությանը։

-Լ.Հայրապետյանի շուրջ ստեղծված այս իրավիճակը, անշուշտ, ձեռնտու է մեր հակառակորդներին, որոնք չեն ուզում տեսնել Արցախի բնականոն զարգացումը անվտանգ պայմաններում։ Բայց տվյալ դեպքում, կարծում եմ, խոսքը ավելի շուտ Ռուսաստանում սեփականության վերաբաշխման հերթական դրսեւորման մասին է, որի հետ Լ.Հայրապետյանն առնչություն չունի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031