Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատ երկրի շռայլ ծախսերը. «Ժողովուրդ»

Հուլիս 30,2014 11:29

Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում հասցրել է լինել Մինսկում եւ Սոչիում, եւ ամեն անգամ նա մեկնել է հատուկ չվերթով։ Վարչապետի երկու այցերը, ինչպես պարզեցինք «Էյր Արմենիա»-ի հետ կնքված պայմանագրերից, ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 36 մլն 175 հազար դրամ կամ մոտ 89 հազար դոլար։ Գումար, որը կարելի է պատկառելի համարել, եւ որով Հայաստանում կարելի էր բավականին լուրջ խնդիրներ լուծել։

Սերժ Սարգսյանի ինքնաթիռի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը եւս ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի ծախս է նստում։ Ըստ 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ նախագահի նստավայրի պաշտոնյայի ու «Էյր Արմենիա» ընկերության միջեւ կնքված պայմանագրի՝ 100 մլն դրամ է փոխանցվել Ա-319 EK RA-01 ինքնաթիռի սպասարկման ծառայությունների համար։ Սա ենթադրում է Ս. Սարգսյանի այցերի ծախսերը՝ ավիասնունդ, վերգետնյա սպասարկման ծառայություններ, ավիավառելիք, կայանման վարձեր, օդաչուների աշխատավարձեր եւ օրապահիկ։ Ապրիլի 4-ին կնքված պայմանագրով եւս 100 մլն դրամ է փոխանցվել։ Իսկ նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով էլ 100 մլն դրամ տրամադրվել է ինքնաթիռի տեխնիկական սպասարկմանը։ Իսկ հունիսի 30-ի նոր պայմանագրով հերթական 100 մլն դրամն է փոխանցվել՝ այս անգամ Ս. Սարգսյանի չվերթերի ծախսերի համար։ Փաստորեն, մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամ կամ մոտ 1 մլն ԱՄՆ դոլար էլ ծախսվել է Ս. Սարգսյանի չվերթերի կազմակերպման համար։

Համեմատության համար նշենք, որ Երեւանի դպրոցներին ՀՀ պետական բյուջեից տարեկան տրամադրվում է մոտ 10– 15 մլն դրամ, Ծանրամարտի մանկապատանեկան դպրոցին տրամադրվել է 800 հազար դրամ, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին՝ 1.3 մլն դրամ, Գյումրիի թեթեւ աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին՝ մոտ 850 հազար դրամ։ Պատկերացրեք՝ եթե պետական պաշտոնյաների ուղեւորությունների համար նախատեսված միջոցների մի մասը տրամադրվեր նման նպատակով, այն շատ ավելի մեծ արդյունք կունենար, քան այս դեպքում է։

Արտակ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031