Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նաիրիտ»-ի նախկին տնօրեն. «Պետք է մի 60 հոգու դատեն». «Ժողովուրդ»

Հուլիս 30,2014 11:14
Nairit

«Ժողովուրդ»-ը զրուցել է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի հետ՝ պարզելու, արդյո՞ք այդքան դժվար է բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել գործարանի հետ։

– Ըստ Ձեզ, այժմ անհնա՞ր է բացահայտել, թե ովքեր են պատասխանատու «Նաիրիտ»-ի այսօրվա վիճակի համար։

– Բացարձակ անհնար բան չկա, պարզապես պետք է մի 60 հոգու դատեն, եթե շատ են ուզում։ Պետք է նաեւ բռնագրավում ու բռնագանձումներ անեն ու ամեն ինչն իր տեղը կգա։ Չնայած՝ դա էլ «Նաիրիտ»-ը չի փրկի, քանի որ գործարանի վիճակը շատ վատ է։

– Բայց այժմ «Նաիրիտ»-ի վաճառքի հետ կապված բանակցություններ են ընթանում։ Գուցե այդ կերպ հարցը լուծվի։

– «Ռոսնեֆտ» եւ այլն, դրանք ավելորդ խոսակցություններ են։ Եթե որեւէ մեկը տնտեսությունից հասկանում է, ապա իր համար պարզ է, որ ոչ ոք չի կարող «Նաիրիտ»-ը վերցնել, կամ պետությունը պետք է այնքան հզոր լինի, որ բոլոր պարտքերը մարի, աշխատավարձերը վճարի, կամ այն կազմակերպությունները, որոնք այն տնօրինում են՝ նախկին առեւտրի նախարարի՝ Վահան Մելքոնյանի, ինչպես նաեւ Տիգրան Սարգսյանի եղբոր գլխավորությամբ, որպեսզի կարողանան հարցին լուծում տալ։ Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի սրտացավ փորձագետ ասեմ, քննիչ ասեմ, երկրի նախագահ ասեմ, դատախազ ասեմ՝ չգիտեմ ինչ ասեմ, որ կցանկանա դա բացահայտել։ Շատ մեծ կեղտ է փաթաթվել «Նաիրիտ»-ի վզով, որի համար էլ դա կոլապս են ասում, բա այդքանից հետո «Նաիրիտ»-ը պետք է կոլապսում հայտնվեր։ Այսօրվա վարչապետը, համոզված եմ, ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարողանալու օգտակար լինել «Նաիրիտ»-ին, որովհետեւ դժվար է կարծել, որ իրենք իրենց շրջապատի մարդկանց «կուտեն»։ Կամ այն կուսակցության անդամներին, ովքեր տնօրինում էին «Նաիրիտ»-ը:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031