Իջեւանի Սուրբ Խաչ մատուռը, որը գտնվում է քաղաքի արեւելյան եզրին, ենթարկվել է վանդալային հարձակման։ Անհայտ անձինք ջարդել եւ վառել են դուռը, ինչպես նաեւ վնասել մատուռի նորոգմանը վերաբերվող արձանագրությունը։
Հետաքրքիրն այն է, որ արձանագրության վրայից ջնջվել է «Սուրբ Խաչ» գրությունը, ինչպես նաև մատուռի նորոգումը ֆինանսավորած բարերարներից մեկի ազգանունը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասել են, որ տեղի ունեցածի մասին ոստիկանությունը որեւէ արձագանք չի ստացել։ Սա նշանակում է, որ այս պահի դրությամբ քրեական գործ հարուցված չէ, նյութեր չեն նախապատրաստվում։
Մատուռը իջևանցիների շրջանում հայտնի է որպես Խաչ և խորհրդային տարիներին եղել է քաղաքի միակ սրբատեղին, որովհետև խորհրդային Իջևանում ոչ մի գործող եկեղեցի չի եղել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում