Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում

Հուլիս 30,2014 10:35

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, Ագարակ և Կապան քաղաքային համայնքների և ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել է մարզի հանքարդյունաբերող ընկերությունների` Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ-ին, Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ին, ինչպես նաև Ագարակի ՊՄԿ ՓԲԸ-ին պատկանող պոչամբարներ: Արամայիս Գրիգորյանը տեղում ծանոթացել է տիրող իրավիճակին և առկա խնդիրներին, լսել ազդակիր համայնքների ղեկավարների մտահոգություններն ու առաջարկությունները:

006
Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը ներկայացրել է Արծվանիկի պոչամբարի որոշակի հատվածների ցանկապատման և ազդակիր համայնքից սահմանազատելու անհրաժեշտության խնդիրը:

Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ի պոչամբարում ևս աշխատանքային խումբը արձանագրել է որոշակի խնդիրներ, որոնք Արամայիս Գրիգորյանը հրահանգել է կարգավորել կարճ ժամանակահատվածում:

Ագարակի ՊՄԿ ՓԲԸ տնօրինության հետ հանդիպման ընթացքում Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ հարստացուցիչ ֆաբրիկայի ջրատարերում առաջացած խնդիրները տևական ժամանակ բարձրաձայնում են բնապահպաններն ու ազդակիր համայնքի բնակիչները, կեղտաջրերն աղտոտում են գետը, ինչը անթույլատրելի է: Նախարարը ժամանակ է տվել ընկերությանը, խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորելու և շրջակա միջավայրին հասցվող վնասները բացառելու նպատակով:

Արամայիս Գրիգորյանը եղել է նաև «Զանգեզուր կենսոլորտային համալիրի›› ենթակայությամբ գործող «Շիկահող›› պետական արգելոցում, «Արևիկ›› ազգային պարկում, «Խուստուփ›› պետական արգելավայրում, ծանոթացել աշխատակիցների գործունեության պայմաններին, պահպանվող տարածքներում առկա խնդիրներին, լսել աշխատակիցների բարձրացրած խնդիրներն ու առաջարկությունները, Նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ պահպանվող տարածքներում վերջին շրջանում գրեթե բացառված են որսագողությունն ու ապօրինի ծառահատումները, որոշ վայրերում նկատվում է կարմիրգրքային որոշ կենդանատեսակների պոպուլյացիայի աճ:
Արամայիս Գրիգորյանը ստուգայց է անցկացրել նաև Սյունիքի մարզում գործող փոքր ՀԷԿ-երում՝ հանձնարարել է խստագույնս հետևել բնապահպանական նորմերին և էկոլոգիական թողքի պահպանմանը:

Սյունիքի մարզպետարանում կայացած նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր: Սյունիքի մարզպետը նշել է, որ անցել են ժամանակները, երբ արտադրություն կազմակերպելու համար անտեսվում էր բնապահպանական բաղադրիչը: Նա կարևորել է համաձայնեցված գործակցությունը նախարարության հետ: Բարձրացվել է ԲՀՊՏ-ների և ազդակիր համայնքների միջև առկա սահմանային խնդիրների հարցը, որին նախարարը խոստացել է լուծում տալ մոտ ապագայում:

Արամայիս Գրիգորյանը և Վահե Հակոբյանն այցելել են նաև ՀՀ ԲՆ հարավային ջրավազանային տարածքային բաժնի վարչական տարածք, որտեղ հանդիպում են ունեցել ՀՀ ԲՆ Սյունիքի ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ծանոթացել վերջիններիս աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, լսել նրանց հաշվետվությունները կատարվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարը հույս է հայտնել, որ մարզային ստորաբաժանումները մարզպետարանի և մարզպետի աջակցությամբ կնպաստեն նախարարության արդյունավետ գործունեությանը մարզում:

Այցի ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը խիստ հանձնարարականներ է տվել ԲՆ ստորաբաժանումների ղեկավարներին՝ հանքարդյունաբերական ընկերություններով հագեցած տարածաշրջանում բնապահպանական նորմերի պահպանման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ տանելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031