Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օպերատիվ-հետախուզական պետական մեքենան եւս օգտագործվում է միջին ու մանր բիզնեսը խոշորների տակ մղելու համար. «Ժամանակ»

Հուլիս 30,2014 10:22

Իրավապահ համակարգը հնարավորություն ունի օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզելու, թե իրականում, ասենք, մի քանի ընկերությունները ինչ ընդհանուր տանիք ունեն։ Նույն օպերատիվ հնարավորություններն ունի նաեւ հարկային համակարգը՝ օպերատիվ- հետախուզական ծառայության տեսքով։ Բայց Հայաստանում այդ ծառայությունները՝ թե՛ հարկային, թե՛ իրավական համակարգերում, գործում են ոչ թե մոնոպոլիաները, օլիգոպոլիաները քանդելու ուղղությամբ՝ բացահայտելով դրանցում առկա հանցավոր համաձայնությունները, այլ պարբերաբար ընդամենը այցելում են այն ձեռնարկություններ, որոնք փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում են եւ դեռ չեն անցել խոշոր որեւէ մեկի ազդեցության եւ տանիքի տակ։

Այսինքն՝ օպերատիվ-հետախուզական պետական մեքենան եւս օգտագործվում է միջին ու մանր բիզնեսը խոշորների տակ մղելու համար։ Բանն այն է, որ ծայրահեղությունները Հայաստանի իշխանությանն օգնում են իրավիճակը դարձնել կառավարելի։
Թվում է, որ եթե մարդկանց մի հսկայական մաս ծայրահեղ աղքատ է դառնում, այն դառնում է չափազանց վտանգավոր։ Իրականում, սակայն, ստեղծելով այդպիսի ագրեսիվ տրամադրությունների պոտենցիալ պարունակող հսկայական շերտ՝ իշխանությունը դրանով ստիպում է, որ նույն կերպ ագրեսիվ հակատրամադրություններ ձեւավորվեն հակառակ բեւեռում։ Արդյունքում, ստեղծելով այս ծայրահեղ էմոցիոնալ ֆոնը, իշխանությունը կարողանում է երկուստեք շահարկել էմոցիաները եւ ստանալ կառավարելի իրավիճակ։

Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031