Քաղաքագետները, մեկնաբանները եւ այլ շահագրգռված քաղաքական անձինք քննարկում են, թե ինչ է անելու քառյակը սեպտեմբերին, եւ արդյոք կհաջողվի՞ դրան պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին (եթե, իհարկե, իսկապես այդպիսի նպատակ կա): Նրանք, ում այդ խնդիրն անչափ հուզում է, կարող են, իհարկե, ենթադրություններ անել, երեւի նաեւ մեր քաղաքացիներից շատերն են կարծում, որ «վատ, թալանչի» տղաներին պետք է փոխարինել «լավ, ժողովրդի մասին մտածող» տղաներով, եւ ամեն ինչ տեղը կընկնի. երկնքից երեք խնձոր կընկնի, մեկուկեսը՝ այդ հեքիաթը պատմողներին, մեկուկեսը՝ դրանց հավատացողներին:
Ինչ մնում է բուն իշխանափոխության հնարավորությանը, ապա պետք է պարզապես հաշվի առնել, որ ներկայիս իշխող քաղաքական թիմն այժմ Կրեմլի «հիմնական խաղացողն» է, իսկ քառյակը՝ Կրեմլի «փոխարինող կազմն է»: Եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա դա կլինի ոչ թե քառյակի, հնգյակի կամ «ժողովրդի» հերոսական պայքարի արդյունք, այլ Կրեմլի ձեռնարկած փոփոխություն, որը կատարվում է, ընդգծեմ, նույն թիմի շրջանակներում: Դա կնշանակի, որ այսօր խաղադաշտում եղած թիմը «լավ չի կատարել մարզչի ցուցումները»:
Բուն մեր խնդիրների հետ դա առանձնապես կապ չունի: Մտածող մարդկանց ես կառաջարկեի քննարկել ոչ թե այդ «ներքին փոխատեղումները»՝ հնարավո՞ր են, թե՞ չէ, արդյոք Պողոսն ավելի բարի եւ պարկեշտ կլինի՞, քան Պետրոսը, այլ այն, թե ինչպես կարող է փոխվել մեր կյանքը ներկա՝ «հիմնական» եւ «փոխարինող» թիմի առկայության դեպքում:
Այդ փոփոխությունները հնարավոր են միայն այն պարագայում, երբ այդ թիմի խաղացողները զգան դրա անհրաժեշտությունը: Տիգրան Սարգսյանի վարչապետությունը ցույց է տալիս, որ այլ կերպ հնարավոր չէ: Հեռու եմ նախկին վարչապետին իդեալականացնելուց, նա բազմաթիվ մեղքեր, գուցե նաեւ՝ հանցագործություններ է գործել: Բայց 2008 թվականին եկավ՝ «բարեշրջություններ» կատարելու մտադրությամբ:
Ինչո՞ւ ոչ մի բան «չբարեշրջվեց»: Եթե «անջատենք» մեր էմոցիաները եւ «թայֆայական» համակրանք-հակակրանքները եւ փորձենք անկեղծորեն պատասխանել այդ հարցին, ապա բացատրությունը կլինի հետեւյալը. «բարեշրջելու» ցանկությունը հանդիպել է օլիգարխիայի կատաղի դիմադրությանը: Կարեւոր չէ, թե ինչպես է օլիգարխիան իրենց անվանում՝ ՀՀԿ, ԲՀԿ, թե անկուսակցական: Կարեւորն այն է, որ օլիգարխիան ունի բավականին վարչական, կազմակերպչական եւ տեղեկատվական ռեսուրսներ՝ բարեփոխման ցանկացած փորձ տապալելու եւ վարկաբեկելու համար:
Հետեւություն. պետք է իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք մի կողմից՝ կնպաստեն առաջընթացին, մյուս կողմից՝ չեն հակասի օլիգարխիայի շահերին: Արդյոք դա հնարավո՞ր է: Հարցի պատասխանը չգիտեմ՝ թող տնտեսագետները պատասխանեն:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
”պետք է իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք մի կողմից՝ կնպաստեն առաջընթացին, մյուս կողմից՝ չեն հակասի օլիգարխիայի շահերին:”
Իսկապես հիանում եմ ձեր համառությամբ ու հետևողականությամբ 🙂
Վա, տո տեսակը փոխարինեք տեսակով, տեսակը…Անհնա*ր է:Առաջինների համար ոչ, իսկ իրականում`այո:Առաջին կիսատեսակը առաջին տեսակով եք փոխարինում, բա եղա*վ:Պղտոր ջրերում երկար ժամանակ ձուկ չես որսա:Հայերենով էլ ասելիքս google պերեվոդչիկի պես թարս է ստացվում…Օ, նաև հայեր…
Իշխանափոխությունը միայն հարկավոր է նրա համար,որպեսզի եկող իշխանությանը չթույլատրել խորացնել սեփական ռեժիմի վերարտադրող արմատները:Նոր եկած իշխանությունը ունի ժողովրդի աջակցման կարիք և պետք է հետևի նրա պահանջներին:Իսկ պահանջը պետք է լինի իրական ժողովրդավարության հիմք դնելը:Ես չեմ ասում Սերժ Սարգսյանը վատն է կամ լավն է մեկ ուրիշից,բայց այսօրվա իշխանության արմատները, քաղցկեղով են տառապում,մենք պետք է ազատվենք նրանցից:Բուժում չկա:
Ում հետ շփվում ես, նրա նման էլ դառնում ես: Ինչքան շատ խելքը գլխին մարդ շփվի մեր ՝ընտրյալների՝ հետ, այնքան որակով ՝ընտրյալները՝ կգործեն, միայն թե խելոք մարդիկ չխորշեն շփվելուց:
Բարեփոխման մի ճանապարհ կա միայն:Վերացնել ֆաշիզմը:Այրել դժոխքը:Վերակառուցել դրախտը:Փրկել մարդկությանը մարդանմանից:Վերջ:Ֆաշիզմը և ֆաշիստները պիտի զգան իրենց թոռների խորովածի բույրը:Ուրիշ բարեփոխում չկա:Այն ցեղախումբը, որ գող է, մարդակեր, չար, նախանձ, մանր, զրպարտիչ, ճղճիմ, բութ, անընդունակ,չարանենգ, դավադիր,տկարամիտ ու ինքնասիրահարված տկարամիտ, պիտի վերանա:Ֆաշիմի գենը պիտի վերանա:Նպաստավոր պայմանների դեպքում գենակիրը կրկնելու է նույնը, ինչ այսօրվա իրադրության տերերը, գալիքի չիպավորելիք ստրուկները:
Լաավել բնութագրել ես ազրիներին,բայց դրանց գենը ոնց՞ պետքա վերացնել,շատ հետաքրքիրա:
Պետք չէ ադքան նսեմացնել անհատի դերը պետության կառուցման, կառավարման եւ զարգացման գործում,ապա ուր մնաց կադրերն են որոշում ամեն ինչ…..
Մեկ օրինակ. գրեթե նույն ազգի , նույն ավտորիտար համակարգի Կադաֆին իր 300 միլարդով կործանեց իր երկիրը, իսկ ԱՄԷ շէյխերը իրենց 75 միլարդով կարողացել են իրենց երկրում հավաքել եւ աշխատացնել աշխարհի շինարարական կռունկնրի 20 տոկոսը
Սովորաբար նորմալ,քաղաքակիրթ երկրներում՝իշխանափոխությունը իրականացվում է ընտրությունների միջոցով,բայց՝ստացվում է,որ մեր երկիրը՝նորմայի սահմանումներից դուրս է ու քաղաքակիրթ բառն էլ՝ընդհանրապես պետք է հանենք մեր բառապաշարից։Ըստ շատ ընդդիմադիրների՝մեր իշխանավորները գող ու ավազակ էն (ընտրաձայներ էն գողանում եւ տնտեսական բազմաթիվ հանցագործություններ կատարում),բայց դա,պետք է՝ նախ եւ առաջ ապացուցել,ապացուցել ակնառուն,իրականությունը,իրավական դաշտում՝դատարաններում,մեր եւ միջազգային։ Սա, նրանք հավանաբար համարում են սեւ աշխատանք,բայց առանց աշխատելու՝ունենալու ենք այն ՝ինչ ունենք։Այդ աշխատանքները պետք է տարվեն միջ-ընտրական ժամանակահատվածում՝կուտակելով «կապիտալ»՝ընտրությունների շեմին։Այդ իրավական ճիշտ եւ հաջող աշխատանքի արդյունքում՝հնարավոր է,որ բանտերում հայտնվեն՝ինչպես նախագահներ,վարչապետեր,նախարարներ ինչպես նաեւ՝ մի շարք մանր ու մեծ իշխանիկներ,ինչու չէ,նաեւ դատական համակարգի մի շաք կամակատարներ։Այդ ամենը անհրաժեշտ է սկսել՝հենց այսօր՝վաղը ուշ կլինի,ժամանակը չի սպասում…։