Ազգային փոքրամասնությունների հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Սոֆիո Շամանիդին հանդիպել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հետ, այդ մասին «Թրենդ»-ին հայտնել են նախագահի աշխատակազմից, փոխանցում է «Գրուզիա-Օնլայնը»:
Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ առաքելական եկեղեցու և ազգային փոքրամասնությունների հարցերը:
Շամադինն ու Միրզախանյանը անդրադարձել են հայկական եկեղեցու մոտ հուլիսի 19-ին վրացիների և հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նրանք դատապարտել են բռնությունը և հույս հայտնել, որ դեպքի հետ կապված հետաքննությունը շուտով կավարտվի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ