Ռուսաստանը Ադրբեջանին «Յակ-130» ուսումնամարտական օդանավեր կվաճառի, փոխանցում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Այդ մասին «ԱՊԱ»-ին հայտնել են ինքնաթիռ արտադրող «Իրկուտ» ընկերությունից:
Ռուսական կողմն օդանավն արդեն ներկայացրել է ադրբեջանական օդուժին:
Անցած տարի ադրբեջանցի ռազմական օդաչուները Ռուսաստանում փորձարկել են այս ինքնաթիռները:
«Այժմ որոշ գործընթացներ են տեղի ունենում: Կարծում ենք, որ մոտ ապագայում Ադրբեջանը կներառվի «Յակ-130» օգտագործող պետությունների թվում», – հայտնել է ընկերության ներկայացուցիչը, սակայն չի նշել, թե կոնկրետ քանի օդանավ է գնել Ադրբեջանը:
«Յակ-130»-ը երկտեղանոց ինքնաթիռ է, որը նախատեսված է «4+++» և «5»-րդ սերնդի մարտական ինքնաթիռների օդաչուներ պատրաստելու համար: Ինքնաթիռի մեջ առկա են կառավարվող և չկառավարվող հրթիռներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ