Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովը Վրաստանին կոչ է արել շարունակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական հետապնդումը, հայտնում է «DFW» լրատվականը:
Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցել 2007թ. խաղաղ ցույցերն ապօրինաբար ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը յուրացնելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքն ապօրինաբար յուրացնելու մեղադրանքներով:
ՆԱՏՕ-ի և Եվրոմիության առաջնորդները մտահոգություն էին հայտնել Վրաստանի նախկին պաշտոնյաների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու համար:
Սակայն ՄԱԿ-ի 18 հոգուց բաղկացած մասնագետների խումբը վստահ է, որ նախկին պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն, հատկապես, երբ խոսքը 2008թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո անհետացած մարդկանց և բանտերում բռնությունների ենթարկվածների մասին է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ