«Հեպատիտ B-ն այսօր համարվում է կառավարելի, որովհետեւ ստեղծված է պատվաստվումը Հեպատիտ B-ի դեմ»,- այսօր` հուլիսի 29-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Նա նշեց, որ պատվաստման արդյունքում վերջին տարիներին մինչեւ 15 տարեկան երեխանի շրջանում չկա որեւէ մեկը, սակայն դա մնում է խնդիր: Իսկ Հեպատիտ C-ով աշխարհում վարակված է 200 միլիոն մարդ եւ վարակվածների թիվը, տիկին Ղազինյանի կանխատեսմամբ, առաջիկա 10 տարիների ընթացքում երկուսից երեք անգամ պետք է աճի.
«Հայաստանի Հանրապետությունը բացառություն չի կազմում, այսինքն` ինչքան մենք ունենք, իսկ դա կազմում է ազգաբնակչության 3-4 տոկոսը, գալիք տարիների ընթացքում, հավանաբար, կունենանք 2 անգամ ավելի շատ վարակվածներ, դրա հետ միասին, բնականաբար, կավելանան այն բարդություններով հիվանդների թիվը, որոնք բնորոշ են հեպատիտ C-ին»:
Հասմիկ Ղազինյանը հայտարարեց` երբ որ հիվանդներն ընդունվում են որպես սուր վարակային հեպատիտ B կամ C, նրանք հսկվում են մինչեւ 6 ամիս, իսկ 6 ամսից հետո վարակի հայտնաբերումը օրգանիզմում հաստատագրվում է վարակի քրոնիկ պահվածքի մասին: Իսկ քրոնիկ հեպատիտի համար պետական հոգածություն չի գործում:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ հեպատիտներն բժշկության մեջ այն դաշտն է, այլ գոյություն ունի նրա տարածվածության բնութագիր` ցածր, միջին, բարձր.
«Ե’վ հեպատիտ B-ի, ե’ւ հեպատիտ C-ի առումով Հայաստանը գտնվում է միջին տարածվածության երկրների շարքում: Սա նշանակում է` հեպատիտ B-ի տարածվածությունը կազմում է 2-3 տոկոս, հեպատիտ C-ինը կազմում է` 3-4 տոկոս»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ