Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն պատգամավորի՝ 5000 դոլարանոց կոստյումն աչք չի ծակի». Պետրոս Մակեյան

Հուլիս 29,2014 18:08

«Դասական առումով պետք է պետական չինովնիկի աշխատավարձը բավարարի նորմալ ապրելուն: Բոլոր նորմալ երկրներում, երբ աշխատավարձը բարձրացնում են, այդ խնդիրը լուծվում է: Պետք է նաեւ կոռուպցիոն ռիսկն է դրանից պակասում: Բայց Հայաստանի պարագայում Գալուստ Սահակյանից սկսած՝ բոլորը լավ ունեւոր են, տեղից ունեն, իրենք ապրում են իշխանության լծակներով ապահովվող բիզնեսով, մի մասն էլ օլիգարխ են»,-«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, որով նախատեսվում է պատգամավորների աշխատավարձը կրկնապատկել,  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատավարձը դարձնել մոտ 1 մլն դրամ, բարձրացնել նաեւ ԱԺ նախագահի խորհրդականի, օգնականների, աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, օգնականների աշխատավարձերը:

Ըստ Պետրոս Մակեյանի, կա բարոյական կողմը. «Բարոյական հարթությունը նրանում է, որ հիմա քո երկրի բնակչության կեսից ավելին աղքատության շեմին է, օրվա հացի խնդիր չի լուծում: Նրանց նպաստների մի մասն էլ հանեցին: Կեսի թոշակը բարձրացնում են 10-12 տոկոսով, իսկ իրենց աշխատավարձը կրկնապատկում ու եռապատկում են: Սա այս իշխանության բարոյական կերպարն է, այլ բան չես կարող ասել: Սա է իրականությանը»:

Պետրոս Մակեյանի խոսքերով՝ «Սա նաեւ մեսիջ է հանրությանը, որ նրանք այլեւս որեւէ կաշկանդող բան չունեն: Իրենց թվում է, թե հասարակության ատամները հաշվել են, որեւէ խնդիր չունեն: Մյուս կողմից էլ իրենք դրանով քողարկում են իրենց եկամուտները, իբր թե բարձր աշխատավարձ ենք ստանում, ու արդեն 5000 դոլարանոց կոստյում հագնելն իրենց համար նորմալ երեւույթ կլինի, աչք չի ծակի»:

Ըստ Պետրոս Մակեյանի, Էդմոն Մարուքյանի նման պատգամավորներին մատերի վրա կարելի է հաշվել, մի քանիսն են, որոնք իսկապես կողմնակի եկամուտ չունեն եւ դժվար էր աշխատավարձով պատգամավորական գործունեություն իրականացնել ու գոյատեւել. «մեկ-երկուսն են այդպիսիք: Բայց Հայաստանում պատգամավորների մեծ մասը օլիգարխ են կամբիզնեսի ներկայացուցիչներ: Թացը չորի հետ խառնվում է իրար: Բայց բարոյական առումով աշխատավարձի բարձրացումը նրանց անբարոյական քայլ է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Գալուստ Ստահակյանի նշանակմամբ և ի դեմս նրա` Հայաստանը դարձավ Նազարստան…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031