Լրահոս
Օրվա լրահոսը

«Եհովայի վկաների»՝ սեպտեմբերի գրականությունը ճանապարհին է

Հուլիս 29,2014 17:45

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը ԱՄՆ Պետդեպի «Կրոնական ազատությունների մասին» 2013 թվականի զեկույցում Հայաստանին վերաբերող ոչ մի հավաստի տեղեկություն չի տեսնում:

«Իրավապաշտպանները սաղ օրը դրանից փող են ստանում՝ նման սուտ տեղեկություններ տրամադրելով: Կրոնական կազմակերպությունների համար Հայաստանում ոչ մի սահմանափակում չկա: Որպես ապացույց, «Եհովայի վկաների»՝ սեպտեմբերի գրականությունն արդեն մաքսայինով անցել է, ի՞նչ սահմանափակում, ոչ մեկը խոչընդոտ չի հանդիսանում իրենց գործունեությանը, ամեն ինչով ապահովված են »,- Aravot.am-ին ասաց պարոն Ամարյանը:

Հիշեցնենք, որ զեկույցում նշվում էր, որ անցած տարվա ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են եղել կրոնական կազմակերպությունների գործունեության, նրանց հավաքի վայրերի կառուցման ժամանակ:

Պարոն Ամարյանի խոսքով, կրոնական կազմակերպություններին այնքան ազատություն է տրվել, որ մայիսին էլ ԱԺ-ն «Եհովայի վկաների» պահանջով հաստատեց այլընտրանքային ծառայության մասին օրենքի փոփոխությունները, որոնցով կառավարությունն ազատ արձակեց կրոնական նկատառումներով պարտադիր զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից հրաժարվելու համար ազատազրկման մեջ գտնվող «Եհովայի վկաների» բոլոր անդամներին:

Նա հերքեց զեկույցում տեղ գտած այն պնդումները, թե փոքրամասնական կրոնական խմբերի անդամները զգացել են խտրականություն, անհանդուրժողականություն հասարակության կողմից, այդ թվում` աշխատավայրում. «Չկա այդպիսի բան, ոչ մեկի նկատմամբ անհանդուրժողականություն չկա»:

Պարոն Ամարյանին զարմացրել է զեկույցի հատկապես այն հատվածը, որում դժգոհություն կա, թե Առաքելական եկեղեցու դերը ճանաչվում է որպես ազգային բացառիկ առաքելություն:

«Իսկ Անգլիայում կամ Ֆրանսիայում «Եհովայի վկաների՞ն» են ճանաչում որպես ազգային եկեղեցի: Ամեն պետություն էլ իր ազգային եկեղեցին ունի»,- ասաց պարոն Ամարյանը:

Նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը համարում է փորձ կառավարության վրա ազդելու . «Ոչ մի հիմնավոր փաստարկներ չկան զեկույցում, կրկնում եմ՝ դրանք արտասահմանից փող ստացող իրավապաշտպանների ուղարկած սուտ տեղեկություններ են: ԱՄՆ Պետդեպն էլ հենց նման տեղեկություններ է ուզում ստանալ: Հայաստանը աշխարհում կրոնական ազատության առումով առաջին տեղում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031